ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:
Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որն ըստ հաստատված չափորոշիչների կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:
«Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան և առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է, փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, և ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ծրագրի շահառու, «Քյոշ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ:
«Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը», - նշել է նա:
Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03