Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երեւանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաեւ նրանց ընտանիքներին: Արդյունքում, արդեն իսկ կարեւոր փոփոխություն է արձանագրվում ոչ միայն այդ երեխաների, այլեւ նրանց ընտանիքների կյանքում:
Հաշմանդամություն եւ հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներն այդ ծառայության շնորհիվ դուրս են գալիս ինքնամեկուսացումից. այլեւս չեն սահմանափակվում բացառապես մոր հետ շփվելով, իսկ ընտանիքները վերադառնում են կյանքի բնականոն ռիթմի:
2014 թվականից, իր աջակցությամբ հիմնադրամի տարբեր ծրագրերին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը: 2017թ-ին 40 երեխայի հետ 8 ամիս շարունակ շաբաթական 3 օր 6-8 ժամ աշխատանք է տարվել տանը, դրսում, դպրոցում եւ կենտրոններում: Անհատական օգնականները վերապատրաստման դասընթացներ են անցել, ինչպես նաեւ պրակտիկ աշխատանք կատարել երեխաների հետ զարգացման եւ խնամքի կենտրոններում: Անհատական օգնականի աշխատանքը վերահսկվել է երեք գլխավոր մասնագետների կողմից, որոնք շտկել են երեխայի հետ աշխատելու զարգացման եւ ֆիզիկական վիճակի բարելավման ընդհանուր անհատական պլանը, ինչպես նաեւ կարգավորել եւ առավել արդյունավետ դարձրել աշխատանքը երեխա-օգնական-ծնող շղթայում:
«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարեւոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է ստեղծել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների սպասարկման նոր մասնագիտացում, համախմբել հաշմանդամության տարատեսակ խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներին, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին ու երեխաներին:
Յուրաքանչյուր երեխայի սպասարկումն, ըստ անհրաժեշտության, իր մեջ ներառել է խնամք, ինքնասպասարկման հմտությունների զարգացում, զբոսանք, ուղղորդում դպրոցներում կամ զարգացման տարբեր կենտրոններում, անընդմեջ ակտիվ աշխատանք յուրաքանչյուր երեխայի համար մշակված անհատական զարգացման պլանով: Մանկավարժ-օգնականներից եւ հատուկ մասնագետներից կազմված թիմին հաջողվել է հասնել զգալի արդյունքների՝ ապահովել երեխաների առավել անկախ, ուրախ եւ որակյալ ցերեկային զբաղվածություն, խնամակալ-ծնողներին՝ հնարավորություն տալ փոքր ինչ հանգստանալու, կրթվելու, բնականոն կյանքին վերադառնալու:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01