ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է փոփոխության նպատակը՝ նշելով, որ առ այսօր  մեծ ուշադրություն են դարձրել ջրամատակարարման համակարգին և դրանում քիչ տեղ են զբաղեցրել ջրահեռացման խնդիրը։ Այս փաթեթը վերաբերում է ջրահեռացմանը: «Նպատակն է ջրահեռացման համակարգը կանոնակարգել և շրջակա միջավայրի աղտոտումը շեշտակի նվազեցնել»,-ասաց նա:
Նախարարը նշեց, թե օրենքով կանոնակարգվող նորմերն առաջին հայացքից թվում են ծանր ու դժվար, բայց եթե հեռանկարով են նայում, սրանով աստիճանաբար ջրային ռեսուրսների կառավարումը տեղափոխվում է ընդունելի համակարգ:
«Նախագծով սահմանվում է հասկացություն, թե որքան է կեղտաջուրը՝ կենցաղային, արտադրական, նաև հեղեղատներով տեղափոխվող, սահմանված արտանետումների հստակ չափանշով է սահմանվելու` ամեն մեկի համար տալով պատիժ: Մասնավորապես, նախատեսվում է, որ կեղտաջրերի հեռացման համար հստակ կանոններ գործեն, որ արտադրական կեղտաջրերը չխառնվեն կոյուղաջրերի հետ»,-ասաց նա և նշեց, թե լինում են դեպքեր, երբ կոյուղաջրերը գյուղացիների կողմից ոռոգման նպատակով են օգտագործվում և արդյունքում ավերում են ամեն ինչ՝ գյուղմթերքի որակ և այլն:  
Նախարար Մինասյանի խոսքով՝ բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք ապահովելու են հեռացման և մաքրման կառուցվածքներ և պետք է նաև բնակչության հասանելիություն լինի: Բայց, քանի որ այն մեծ բեռ է, այդ իսկ պատճառով նախարարի խոսքով՝ պարտադրման գործողությունը հետաձգվել է 25-ից մինչև 30 թվական` հնարավորություն տալով թե՛ մասնավոր սեկտորին, թե՛ կառավարությանը ներգրավել աշխատանքներում, կառավարության դեպքում գուցե դրամաշնորհների ձևով:  
Հաջորդ կարգավորմամբ, ըստ Արծվիկ Մինասյանի, ջրի կրկնակի օգտագործման դեպքում արտոնություն համակարգ կտրամադրվի: «Եթե առաջին անգամ օգտագործվող ջուրը վերածվում է կեղտաջրի կամ արտանետումների ծավալը մեծ է, բայց մաքրվում, նոր է հեռացվում, այդ դեպքում առաջակում ենք հարկային օրենսգրքի փոփոխությունների միջոցով, ոչ այս փաթեթով, հետագայում արտոնություններ սահմանել թե՛ առաջնային, թե՛ երկրորդային օգտագործողի համար, որպեսզի խթանենք համակարգը, որ կազմակերպությունները, համայնքները մասնակից դառնան այս համակարգին»,-ասաց նա:
Մինասյանի համոզմամբ` այս փոփոխությունը հնարավորություն է տալիս, որ մի կողմից մասնավոր սեկտորը տեսնի, որ կարող է ջրահեռացման, մաքրման միջոցով որպես բիզնես պրոյեկտ սա իրացնել, մյուս կողմից` կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում իրականացի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ` ի տարբերություն այսօր գործողին, երբ բոլորին են լիցենզավորում: «Եթե մրցակցություն չկա, այդ դեպքում լիցենզավորեն, մնացած դեպքերում թողնեն մրցակցության պայմաններում, որը արդյունավետ համակարգ կարող է առաջարկել` այդ թվում նաև ծառայության ցածր սակագին, քան կարգավորմամբ կստանա»,-ասաց նա:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45