Բաղրամյան 26-ում այսօր՝ հունվարի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամների հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ի պաշտոնե՝ որպես խմբակցության ղեկավար:
NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել էր, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված հարցեր, նրա խոսքով, նախագահը կարեւորել է խորհրդարանական կառավարման ձեւի անցման փուլում խորհրդարանի բացառիկ դերակատարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ԱԺ խորհդրդի անդամներին չգնալ այդ հանդիպմանը: «Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։ Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով»,- գրել էր նա facebook-ի իր էջում:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02