ARM | RUS |

Արցախում 2017թ ՀՆԱ-ի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս. Գրիգորի Մարտիրոսյան

13.01.18 | 19:49

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախորդ տարվա տնտեսական զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, անդրադառնալով 2017թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին, նախարարը նշել է, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: «Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Ընդ որում, 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել:

Այնուհետև նախարարն անդրադարձել է սեփական եկամուտների կատարողականին. այն կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.8 միլիարդ դրամի փոխարեն. ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Սեփական եկամուտների կազմում գերակշիռ մասը կազմում են հարկային եկամուտները, և 2017-ին այն կազմել է 39.7 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով: Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսի չափով ապահովվել է «Բեյզ Մեթլս» հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22 %-ով, և լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ:

«Հատկանշական է, որ այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամն ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները»,- ընդծել է նախարարը:

Անդրադառնալով 2017 թ.-ի բյուջետային ծախսերին՝ նախարարը նշել է, որ այն կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրված ցուցանիշի 97 տոկոսն է կազմում, այսինքն, տարին ամփոփվել է առանց պարտավորությունների կուտակման:

Նախարարը ներկայացրել է նաև 2018թ. պետական բյուջեի կառուցվածքն ու նորույթները:

2018 թ.-ի պետական բյուջեի եկամուտները պլանավորվել են 101.5 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 94.9 մլրդ դրամի դիմաց: Պետբյուջի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 միլիարդ դրամ, ինչը 6.5 միլիարդ դրամով ավել է անցած տարվա ծրագրված ցուցանիշից: Եկամուտների ծավալի մեջ հարկային մուտքերը կկազմեն 44 միլիարդ դրամ: «Այն բավականին լավ ցուցանիշ է հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցության տեսանկյունից, քանի որ պլանավորում ենք 2018 թ.-ին ունենալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն` 15.1%-ի չափով, որը 0.2 տոկոսային կետով ավելին է, քան 2017 թ.-ի մակարդակը»,- շեշտել է Գ. Մարտիրոսյանը:

Ընթացիկ տարվա պետական ծրագրերի մասով նախարարը նշել է, որ 2018 թ.-ին պահպանվելու են բոլոր այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել է պետությունը: Այս տարի ներդրվել է Արցախի Հանրապետության շրջանների շինարարական, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվել է 2,2 մլրդ դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ուղղվող ծախսերն ավելացվել են 500 մլն դրամի չափով: 300 միլիոն դրամով ավելացվել է սոցիալական ծրագրերի իրականացման հիմնադրամին տրվող աջակցությունը: Տնտեսական հարաբերությունների բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում 2018 թվականին ավելացվել է 2 տոկոսային կետով` կազմելով պետական բյուջեի ծախսերի 13.9 տոկոսը:

Այնուհետև նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականությանն ու հարկային վարչարարությանը: Այս մասով տարվող աշխատանքներում նախարարը առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, որոնց զարգացումը նախարարության գերնպատակն է լինելու:

Մասնավորապես, նախարարը կարևորել է հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների բարելավումը: Այդ առումով նախարարությունը մշտական աշխատանքներ է տանում հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով: Պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, թեժ գծի, սկայպ հեռաձայնային ծառայության միջոցով հարկ վճարողներին հուզող հարցերին տրվում պարզաբանումներ:

Այս տարի առաջին անգամ Հանրապետությունում ներդրվել է օրինապահ հարկ վճարողների համակարգը, որի նպատակն է խրախուսել բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին, ինչը նաև կամրապնդի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգը: Հաստատված չափանիշներին համապատասխան կազմվել են օրինապահ հարկ վճարողների երեք ցանկեր` խոշոր, միջին և փոքր, որում ընդգրկվել են 57 հարկ վճարողներ: «Նշված հարկ վճարողների նկատմամբ իրականացնելու ենք մեղմ վարչարարություն` ռիսկերը բացահայտելով կամերալ ուսումնասիրություններով» - շեշտել է նախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին կազմվելիք ցանկերում ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն:

«Բարեփոխումների շարքում առանցքային ուղղություն է համարվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը, որը հնարավորություն կտա ավտոմատացնել հարկային մարմնի խոշոր գործառույթները, ունենալ հարկ վճարողների վերաբերյալ ամբողջականացված տվյալների ժամանակակից բազա, նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը, ուժեղացնել հարկային մարմնի վերլուծական և հսկողական կարողությունները և, ի վերջո, բարձրացնել համակարգի աշխատանքների արդյունավետությունը, - իր խոսքում կարևորել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Անդրադառնալով գործարարության համար բարենպաստ հարկային դաշտի ձևավորմանը, նախարարը նշել է, որ այսօր Արցախի Հանրապետությունում ձևավորված է բավականին արտոնյալ դաշտ: 2018 թվականի հունվարի 1-ից զգալի փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ: Մասնավորապես, երկարաձգվել են մի շարք ոլորտներում գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների և բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետի երկարաձգում միչև 2021 թվականի հունվարի 1-ը: Մեղմացվել են սահմանված որոշ պատասխանատվության միջոցները և միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները, կանոնակարգվել հարկային օրենսդրությունում առկա տարընթերցումներն ու երկիմաստությունները:

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ստվերային երևույթների կրճատման ուղղությամբ տարվող հսկողական աշխատանքներին, շեշտելով, որ ոլորտում դեռևս բավականին անելիքներ կան: «Պետք է հասնենք նրան, որ ստուգումներն իրականացվեն բացառապես ռիսկային չափանիշներով, զարգացնելով հարկային մարմնի վերլուծական կարողությունները` ժամանակին ռիսկերի հայտնաբերման նպատակով», - շեշտել է Գ. Մարտիրոսյանը:

Հարկային ոլորտում առաջիկայում իրականցվելիք ծրագրերից նախարարը առանձնացրել է հասարակության լայն շերտերի ներգրավմամբ հարկային օրենսգրքի մշակումը, որը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման ու օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ: Այն նաև գործարարների համար կապահովի կայուն և կանխատեսելի հարկային համակարգ:

«Առաջիկա տարիներին խորացնելու ենք նաև համագործակցությունը հասարակության հետ` նրանց ներգրավելով իրականացվող հարկային բարեփոխումների գործընթացներում, այդ թվում` պարբերաբար հանդիպումներ, կարծիքների փոխանակումներ կկազմակերպվեն քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների, ինչպես նաև ուսանողության հետ, ինչը կամրապնդի հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը», - շեշտել է նախարարը, հավելելով, որ բոլոր բարեփոխումները հիմնվելու են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրային դրույթների վրա:

Այնուհետև ներկայացվել է հանրային հատվածի կազմակերպությունների` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման աշխատանքների արդյունքները, նախարարության կողմից պետական մարմիններում իրականացված ստուգումների արդյունքները և մի շարք այլ ցուցանիշներ:


Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47