ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 13-ին վաղ առավոտից «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասությանսահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա.Բիլյանի, Ս.Բարսեղյանի ևԱ.Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլիսկզբից:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուցհետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել է հացադուլից դուրսգալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխանխորհրդատվություն: Ներկայում գտնվում է թերապևտիկ բաժանմունքում ևնրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկկատարվել է ներերակային ներարկում, որը նախատեսվում է կատարել նաևայսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումըֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է: Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկի խորհրդատվությանըհամապատասխան, ինքնազգացողությունը բավարար է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է մարմնի ընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չի ներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիականվիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններկատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Ա.Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարքայլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմիցձեռնարկվում են հետևողական քայլեր: Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջականվիճակի և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01