Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսրայելում, Եվրոպայում ընդունված է, երբ երկրի ղեկավարները սոցիալական ցանցերի միջոցով հանդես են գալիս որևէ հայտարարությամբ, նախաձեռնությամբ կամ կոչով, որը ոչ միայն այդ երկրներում, այլ Հայաստանում ևս նորմալ է ընդունվում, սակայն երբ հայ քաղաքական գործիչները, նախարարն են նման կոչ անում, հիմնականում հասարակության վերաբերմունքը բացասական է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինծառայողի վիրահատության համար 45 000 դոլար գումար հավաքելու մասին կոչին:
Հարցին, թե նախարարի կոչն ինչպե՞ս կարող է ընկալվել ոչ միայն նախարարի, այլ նաև նախարարության ու պետության համար, Կարեն Վերանյանն ասաց. «Միայն պետությունը չէ պատասխանատու «Ազգ-բանակ» գաղափարի զարգացման համար, այլ հասարակության յուրաքանչյուր անդամ և ոչ միայն պետության ներսում, այլ նաև սփյուռքում: Օրինակ՝ Իսրայելի պարագայում սա շատ լավ աշխատում է, իրենք իրենց պարտական են զգում մեկը մյուսի հանդեպ, յուրաքանչյուրն իր ներդրումն է փորձում ունենալ ֆորմալ և ոչ ֆորմալ առումով: Այսինքն՝ այնտեղ ինստիտուցիոնալ աշխատում է նաև անհատական մոտեցումը:
Օրինակ՝ Դոնալդ Թրամփը կարող է որևէ հայտարարություն անել իր թվիթերյան էջում, և դա մեզ համար նորմալ է, բայց եթե մեր նախագահը կամ պաշտպանության նախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման հայտարարություն անեն, մենք հիմնականում բացասական ենք արտահայտվում: Եվրոպայում, Իսրայելում և ԱՄՆ-ում նման հայտարարությունները, պաշտոնական մոտեցումները թվիթերյան կամ ֆեյսբուքյան էջերում բավական ադեկվատ արձագանքին են արժանանում»:
Հարցին, թե գուցե բուռն արձագանքման պատճառն այն է, որ հասարակությունը բազմաթիվ թանկարժեք ծառայողական մեքենաների, գնումների և այլ փաստերի վկայակոչման հիմք ունի, բացի այդ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է գումար տալիս, Կարեն Վերանյանն ասաց, որ եթե պետությունը ներդրել է «Ազգ-բանակ» ծրագիրը, ապա և՛ գումարով, և՛ ոչ միայն գումարով պետք է հասարակությանը մասնակիցը դարձնի այդ ծրագրին:
Ամբողջությամ՝ Tert.am-ում
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01