Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին հայտարարել է, որ երրորդ աշխարհի երկրների հասցեին վիրավորական արտահայտություններ չի արել, և իրեն ռասիստ չի համարում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ո՛չ, ես ռասիստ չեմ։ Ես ամենից ոչ ռասիստ մարդն եմ, ումից դուք երբևէ հարցազրույց եք վերցրել»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին՝ ընդգծելով, որ նա Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ վիրավորական արտահայտություններ թույլ չի տվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:
«Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»,- ասել էր նա։
Ավելի ուշ Սպիտակ տունը չի հերքել, որ նախագահը որոշ ներգաղթյալների «կեղտոտ խորշերից եկողներ» է անվանել:
«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել այլ պետությունների շահերի համար, բայց նախագահ Թրամփը միշտ էլ պայքարում է հանուն ամերիկացի ժողովրդի շահերի»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:
Թրամփն անձամբ ավելի ուշ հայտարարել էր, որ կտրուկ է խոսել այդ օրը, սակայն նման բառեր չի օգտագործել։
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03