Հարկային բարեփոխումների ընդունումը գործող վարչակազմի առաջին կարևոր հաղթանակներից էր: Եվ նախագահ Թրամփը հույս ունի նոր ձեռքբերումներ գրանցել իր նախագահության երկրորդ տարում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սակայն նախագահ Թրամփի նախագահության մասին Մայքլ Վոլֆի օրերս հրապարակված գիրքը, որտեղ հեղինակը սուր քննադատության է ենթարկում գործող վարչակազմին, զգալիորեն խարխլել է նախագահ Թրամփի դիրքերը: Եվ դեմոկրատները ողջունել են հրապարակումը:
«Ես չէի կարծում, որ նախագահ Թրամփը ճիշտ ընտրություն էր նախագահ լինելու համար: Չէի կարծում, որ նա լավ աշխատանք կարող էր կատարել, և այս հրապարակումը հաստատում է իմ մտահոգությունները»,- ասում է սենատոր Քրիսթեն Գիլիբրանդը:
Թրամփի վարչակազմը Վոլֆի աշխատանքը որակում է գեղարվեստական աշխատություն, որտեղ ներկայացված իրադարձությունները, ըստ Թրամփի թիմի, երեւակայական ոլորտի ժանրից է:
Սակայն չնայած հարկային բարեփոխումների հետ կապված վերջերս գրանցված հաջողությանը, նախագահ Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ աննախադեպ ցածր առաջին տարվա նախագահության համար, որից կարող են օգտվել դեմոկրատները:
Ըստ վերլուծաբանների, դեմոկրատների ճամբարը չափազանց ոգևորված է, և դա խնդրահարույց է հանրապետականների համար:
Բացի այդ, ընտրություններում Ռուսաստանի ներգրավված լինելու մասին հետաքննությունը, ըստ վերլուծաբանների, կշարունակի վնասել հանրապետականների ճամբարին:
«Երբեք չգիտես, թե ինչ կպատահի մոտակա օրերին»,- ասել է նախագահ Թրամփը:
2018 թվականը կարևոր տարի է հանրապետականների համար: Չէ որ Կոնգրեսում մեծամասնության պահպանումը կամ դրա կորուստը կարող են զգալիորեն ազդել Թրամփի հետագա քաղաքական ճակատագրի վրա:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45