Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի և Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ջոկատների (PYD /YPG) համագործակցության վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» գործակալությունից, կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր» անվանմամբ նոր զորամիավորումների կազմավորումն ու դրանց կազմում առնվազն 30.000 քուրդ զինյալի ընդգրկումը մեծ դժգոհություն է առաջացրել Անկարայում:
Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ Թուրքիայի հետ սահմանին նման ռազմական ուժի կազմավորումից առաջ ԱՄՆ գլխավորած կոալիցիան որևէ կերպ չի խորհրդակցել Անկարայի հետ: Թուրքական կողմն ընդգծել է, որ քուրդ գրոհայինների կողմից իրենց երկրի սահմանների անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլի դեպքում Թուրքիան չի վարանի արժանի հակահարված տալու:
ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ կոալիցիոն ուժերն այս կերպ ահաբեկչության դեմ պայքարում են «մեկ այլ ահաբեկչական ուժի միջոցով», ինչն էլ անընդունելի է և կարող է վնաս հասցնել հակաահաբեկչական ընդհանուր պայքարին:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03