ԱԺ «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եկամտահարկի նվազման էր վերաբերում, ԱԺ լիագումար նիստի քննարկմանը մերժվեց:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենց երկու նախագծերի մերժումը խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը ուղղակի թքած ունի «իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա»:
«Նոր աշխատելաոճ եք որդեգրել՝ ինչ նախաձեռնություն ներկայացնում ենք, ասում եք` սրան հետագայում արմատական փոփոխություն ենք տալու: Այո, հարկերը մեծացնելու, այսօրվա խայտառակ թանկացումների պատասխանատուն դուք եք: Դուք այդպես եք արմատական լուծումներ տալիս ցանկացած հարցի»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե ժամանակին երբ իրենք խոսում էին գնաճի մասին, բոլորը բերանները ջուր էին առել: «Երբ ասում էինք տարբեր մանր ժուլիկ տնտեսվարողներ, օգտվելով այս խառը իրավիճակից, արհեստականորեն բարձրացնում են գները, մեզ ասում էին՝ դա պոպուլիզմ է. դրա փոխարեն զբաղվում էին դեմագոգիայով՝ ասելով, որ օրինակ բոլտ ու գայկան, սմբակը և փղոսկրը էժանացել են: Հիմա ո՞վ է պոպուլիստը: Պոպուլիստն էլ եք դուք, դեմագոգն էլ եք դուք»,- ասաց նա:
Դիմելով ԱԺ նախագահին՝ պատգամավորն ասաց. «Պարո՛ն Բաբլոյան, ձեր լսումներին չմոռանաք հրավիրել այն ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր օգտվելով այս խորը ճգնաժամային իրավիճակից՝ թանկացրել են առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքները, դեղերը, այն դեպքում, երբ միջազգային շուկայում որևէ ապրանքի գին չի բարձրացել: Անհարմար է այստեղ խոսել պոպուլիզմի մասին՝ լինելով բացարձակ դեմագոգ»:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խնդրեց, որ կրքերը չբորբոքեն և հավելեց, որ և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանական մեծամասնությունը մեկ թիմ են և քննարկումների արդյունքում են որոշումները կայացնում:
«Մոտ ժամանակներում եկամտահարկի մասին մենք կունենանք փաթեթ, որտեղ բովանդակային քննարկում կկազմակերպենք և գլոբալ փոփոխությունների կգնանք: Մենք դեմ ենք կոսմետիկ փոփոխություններին, որը արդյունք չի կարողանում տալ»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեռնպահ կքվեարկի այս օրենսդրական նախաձեռնությանը:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02