Խորհրդարանում քննարկվում է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։
Նախագիծ-հայտարարության հեղինակներին՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միացել են նաև խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, «Ծառուկյան» խմբակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը, «Ելք» խմբակցությունը:
Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհրդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել՝ կանխելով հետագայում նման երևույթների դրսևորումները այլ ժողովուրդների նկատմամբ։
«Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց և ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսևորումները կանխելու համար»,-նշեց նա։
Մախմուդյանը նշեց, որ 2014թ. օգոստոսի երեքին հարձակումներ են եղել Իրաքի Սինջար քաղաքի վրա, հարձակման զոհ են դարձել սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք և աղջիկներ առևանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են «ցեղասպանություն» եզրույթի տակ:
Ըստ նրա, եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են նրան, ինչ տեղի է ունեցել 1915թ. հայ ժողովրդի հետ:
Նշենք, որ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական և պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,
Հայտնում է այս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին և պետությանը,
Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,
Կոչ է անում միջազգային հանրությանը և ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու և վերացնելու համար»:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45