Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Հաղորդագրությունը մեջբերում ենք ստորև. «Այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված КАМАЗ մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց:
КАМАЗ մակնիշի ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային գոտիների, դժվարամատչելի վայրերի, ճանապարհների, ինչպես նաև` անտառային հրդեհների համար: Դրանք ունեն շուրջ 800 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ: Այս մեքենանները կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր, գերհզոր լուսային աշտարակ և այլն՝ դժվարամատչելի գոտիներում պատահարներին արձագանքելու համար: Ամենագնացների լուսային համակարգը, մասնավորապես, հնարավորություն կտա մեքենայի անձնակամզին աշխատել նաև գիշերային ժամերին՝ մթության պայմաններում՝ առանց հետաձգելու հրդեհաշիջման աշխատանքները: Մեքենաները կարող են տեղափոխել 6 հոգանոց անձնակազմ:
ԱԻ նախարարին ներկայացրեցին նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են մարդկանց համար անհասանելի վայրերում մշտադիտարկում և իրավիճակի հետազոտություն կատարելու համար: Դրանք զինված են նորագույն տեսախցիկներով, որոնք հնարավորություն են տալիս որոնողափրկարարական աշխատանքներ կատարել անտառային և լեռնային պայմաններում:
Նախարարը ծանոթացավ նաև շարժական դաշտային խոհանոցի հնարավորություններին: Այն նախատեսված է դաշտային պայմաններում 200 հոգանոց անձնակազմին ողջ օրվա ընթացքում սպասարկելու համար:
Նախարար Տոնոյանը հանձնարարեց ստացված գույքը՝ մասնավորապես ամենագնաց մեքենաները, բաշխել հանրապետության այն մարզերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը գերակա է, նա նաև հանձնարարեց ապահովել այդ մեքենաները և սարքավորումները սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ ՌԴ-ից ժամանած մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել բարձր որակավորմամբ կադրեր:
Նախարարը եղավ նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուսատային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով և այլն: Կենտրոնի տեխնիկական զինումը թույլ է տալիս բարձր որակի կապ հաստատել ՀՀ ԱԻ և ՌԴ ԱԻ նախարարությունների միջև: Նշենք, որ կենտրոնի ՃԿԿ-ի տեխնիկական վերազինումը շարունակվում է:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առկա է նաև «Струна-2» գերժամանակակից համակարգը, ինչպես նաև՝ ինժեներական, սակրավորական և վթարափրկարարական ուղղվածության լսարաններ, որոնք նախատեսված են համապատասխան մասնագետների վերապատրաստման համար: Այս լսարանները կահավորված են նորագույն ուսուցողական սարքավորումներով, տեխնիկայով, համակարգիչներով, ինտերակտիվ մոնիտորներով, ականազերծման համակարգերով և այլն: Նախարարը հանձնարարեց «Струна-2» համակարգի շահագործման մեկնարկը սկսել ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության մասնագետների վերապատրաստմամբ:
Տրամադրված գույքի մեծ մասը կհատկացվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային և քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-18 թթ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն»: 

12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01