ԱԺ-ում քննարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծը, հեղինակը «Ելք» խմբակցության պատգամավորներն են:
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, թե նախագիծը միտված է վտանգավոր թափոնների գործածության կարգավորմանը, այնպես որ տնտեսավարողների համար հնարավորություն լինի դաշտը բարելավել:
Մարուքյանը ներկայացրեց, թե գործող օրենսդրությամբ ինչպիսի իրավիճակ կա: «Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխանցում և տեղադրում իրականացնելու համար մեկ լիցենզիա է նախատեսվում: Մենք տնտեսվարողներից գանգատներ ենք ստացել, որ դա ենթադրում է, որ, օրինակ, վնասազերծում և պահպանում իրականացնելու համար պարտավոր ես նաև վերամշակում, փոխադրում և տեղադրում անելու վերաբերյալ փաստաթղթեր պատրաստել, 200 000 դրամ պետական տուրք վճարել»,-ասաց նա և նշեց, թե իրենց առաջարկությունն էր եղել նախագիծ ներկայացնել, որ հեշտացված կարգով լիցենզիա տրամադրվի և ինչի համար դիմում է, դրա համար էլ պետական տուրք վճարի, ոչ թե 200 000 դրամ այլ ավելի ցածր:
Արծվիկ Մինասյանի հետ քննարկումից հետո պատգամավորը նշեց, որ իրենց առաջարկներն ընդունվել են, բայց հաշվի առնելով, որ ՀՀ-ն միջազգային պարտավորություններ ունի լիցենզիայի տրամադրման կարգի հետ կապված, եկել են որոշման, որ լիցենզիայի կարգը լինի մեկը, բայց հինգ ուղղությունների մասին առանձին ներդիրներ լինեն:
«Պետական տուրքի առաջին ներդիրի համար 60 000 դրամ գումար կլինի և յուրաքանչյուր ամեն հաջորդ ներդիրի համար 10 000 դրամ կնվազի: Այսինքն, եթե ցանկություն ունի գործունեություն իրականացնել, երկու ներդիրի համար կարիք կլինի 110 000 դրամ վճարել` առաջինի համար 60 000 դրամ, երկրորդի` 50 000 դրամ: Այս նախաձեռնությամբ մենք թեթևացնում ենք տնտեսվարողների` լիցենզիա հանելու հնարավորությունները և նաև պետական տուրքը համապատասխան չափով նվազեցնում ենք»,-ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55