«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում օրինագծի ներկայացման ժամանակ նշել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքով միջմարզային կանոնավոր փոխադրումների ցանցը կազմակերպում է տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ ներմարզային երթուղային ցանցը՝ համապատասխան կառավարման մարմինը. «Հիմա միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով նախատեսվում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը եւ դա վերապահել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը»,-ընդգծեց փոխնախարարը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե արդյոք կարիքների գնահատում իրականացվել է, հաշվի առնելով, որ որոշ բնակավայրեր դուրս էին մնացել երթուղային ցանցից, եւ ի՞նչ սկզբունք է դրվել այդ նոր երթուղային ցանցը մշակելու հիմքում, որ հնարավորինս շատ համայնքներ ներառվեն, Գագիկ Գրիգորյանը պատասխանեց. «Դեռ 2017-ին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 230 համայնք չի սպասարկվում: Դրանց մի մասում կարողացանք կազմակերպել փոխադրումներ եւ այդ թիվը հասավ 170-ի: Այս նոր ծրագրով բոլոր ցանցն ընդգրկելու է բոլոր բնակավայրերը: Իհարկե, կլինեն համայնքներ, որոնք օրական 1-2 անգամ կսպասարկվեն, մյուսները ավելի շատ: Մեր նպատակը արժանավայել փոխադրում ապահովելն է: Ցանցը կունենա միասնական օպերատոր, միասնական տոմսային համակարգ»:
Նրա խոսքով, այս փուլում պիլոտային ծրագիր են իրականացնում. «Գաղափարն այն է, որ որոշ չափով եկամտաբեր երթուղիները փոխկապակցված լինեն ոչ եկամտաբեր երթուղիների հետ: Այսինքն տնտեսվարողը պարտավոր կլինի սպասարկել ոչ թե 1-2 երթուղի, այլ ասենք ամբողջ մարզի երթուղիները:
Ինչ վերաբերում է ուղերվարձի փոփոխությանը, փոխնախարարը նշեց, որ գինն այսօր ազատականացված է, բայց իրականում կա մեթոդոլոգիա, որով հաշվարկվում է գների գոյացումը եւ կա հնարավորություն վերահսկելու, որ անհարկի բարձր գներ չլինեն:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե սեղմված գազի թանկացման հետեւանքով հասարակական տրանսպորտն ու տաքսին չե՞ն թանկանա, ինչին Գագիկ Գրիգորյանն արձագանքեց. «Քանի որ մեզանում նոր են սկսվել թանկացումները, մենք ուսումնասիրություններ կատարում ենք: Վառելիքի գինը տեսակարար մեծ կշիռ ունի ինքնարժեքում: Դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչեւ հիմա գործող սակագները որքանով էին վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը: Եթե դրանք զրոյի մակարդակում էին գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01