ARM | RUS |

Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյան

15.01.18 | 20:08

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Ինչպե տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբքունքերը նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017 թվականին պետա¬կան բյուջե հաշվեգրված հարկա¬յին եկամուտ¬¬ները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար¬ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա¬նա¬¬կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետևաբար նախորդ տարվա նույն ժամանա¬կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտ¬ների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %: ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017 թվականի ընթաց¬քում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60.6 մլրդ դրամ, ինչը 24.6%-ով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը զեկուցել է, որ 2017-ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման և հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ:

2017թ. ընթացքում «խոշոր և միջին» հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման և վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները: «Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին: Նախ՝ հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը և հետագայում բացառել խախտումները, որից հետո՝ խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչև խախտումները բացառվեն:

Նա նշել է, որ մինչև կառուվածքային փոփոխությունների իրականացումը, նախ ուսումնասիրվել են հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները: Բացահայտվել է, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների և հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը տարբեր է եղել՝ կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից և կարողություններից:

Ըստ Կարեն Բրուտյանի՝ այս հանգամանքներից ելնելով՝ տարածքային հարկային տեսչությունները լուծարվել են, և ստեղծվել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը: Վարչապետին զեկուցվել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճա¬¬տվել է թեմատիկ ստուգումների քանակը: ՊԵԿ փոխնախագահն ավելացրել է, որ 2018-ին շարունակելու են սկսված բոլոր բարեփոխումները: «Նախատեսում ենք 2019 թվականի փաստացի կատարողական 10 տոկոս աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որպեսզի դրա արդյունքում ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առևտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13 տոկոս: Հաշվի առնելով 2017-ի դինամիկան և առկա վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,- ասել է Բրուտյանը:

Կարեն Կարապետյանը ևս իրատեսական է գնահատել և ավելացրել. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017 թվականի տնտեսական ցուցանիշները: Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր՝ քան նախատեսել ենք 2016-ին: 2018-ին ունենք նախադրյալներ, որպեսզի այդ տենդենցը պահպանվի: Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք և այն ինչ պլանավորել ենք՝ պետք է միանշանակ կատարենք»,- ընդգծել է վարչապետը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը զեկուցել է, որ պետական բյուջեի եկամուտներից 318 մլրդ դրամն ապահովվել է մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ մաքսային մասով աճը կազմել է 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Նրա խոսքով, մաքսային եկամուտներն աճել են հիմնականում ներմուծման ծավալների աճի և վարչարարության շնորհիվ: «Կառավաության ծրագրերի իրականացման շրջանակում ՊԵԿ-ի և բիզնեսի միջև փորձել ենք ձևավորվել փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչի արդյունքը նախորդ տարվա կատարողականի ցուցանիշն է:

Ներմուծման ծավալների ավելացումը փաստում է, որ բիզնեսի մոտ վստահություն է ձևավորվել, որ ցանկացած ժամանակ ապրանքներ ներկրելու պայմաններում չեն ունենալու խոչընդոտ: Բիզնեսի շրջանում մեծացել է նաև մրցակցությունը, ինչի արդյունքում սպառման լայն ապրանքների մասով արձանագրվել է գնանկում, ինչը վերաբեում է հիմնականում կենցաղային էլեկտրոխնիկային, կահույքին, ավտոմեքենաներին և այլն»,- ասել է Ավետիքյանը՝ ավելացնելով, որ ներմուծման ցուցանիշները բացառիկ են վերջին տարիների համար, ինչին նպաստել է ընթացակարգերի պարզեցման և կոշտ քաղաքականության մեղմացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Որպես օրինակ, Ավետիքյանը ներկայացրել է, որ 2017-ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա, այն պարագայում, երբ 2016-ին այդ թիվը կազմել է 16 հազար 887: Արդյունքում պետական բյուջե լրացուցիչ փոխանցվել է ավելի քան 11 մլրդ 660 դրամ հարկ:

Մաքսային ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացվել էլեկտրոնային հարթակը բարելավելու ուղղությամբ, էապես նվազեցվել են մաքսային մարմնի և քաղաքացիների շփումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: «Մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվա¬կան համակարգում ներդրվել է էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման, մշակման և բացթողնման «կանաչ ուղու» ավտոմատ բացթողման հնարավորու¬թյուն: Մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակար¬գերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիա¬ների կիրառմամբ: Բացի այդ, ըստ Սամվել Ավետիքյանի, ոչ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով գործարկվել է գործարքի գնի մեթոդը: «Ճիշտ փաստաթղթերի ներկայացման միտում է նկատվում նաև ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով: 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել են առաջին 250 անուն ապրանքների վիճակագրական արժեքները և դրանց ներկրողների թվաքանակը: Աշխատանքներ են տարվում ներկրվող բոլոր ապրանքների հետ կապված տվյալները հրապարակելու ուղղությամբ: Արդեն իսկ տեղադրվել են նաև մաքսային համակարգի կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքները»,- ասլ է Ավետիքյանը:

Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, հատկապես ապրանքների մատակարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակման հետ կապված: «2018-ին իրականում շատ բան եք իրականացրել ու դեռևս շատ բան ունենք անելու: Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցեը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, և մենք անպայման հետևողական կերպով պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է վարչապետւ և հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը վարչապետին զեկուցել է, որ 2017-ին չկատարված հարկային ու մաքսային պարտավորությունների մասով գանձվել է 25,5 մլրդ դրամ, ապահովվել է հայցային աշխատանքները դատական պաշտպանության գործընթացում: Նա հատկանշական է համարել, որ պարտավորությունների գանձման գործընթացում լիարժեք ապահովվել է սահմանադրությամբ պարտադիր լսված լինելու իրավունքը, ինչի ապահովման արդյունքում էապես նվազղել են դատական կարգով բողոքարկման դեպքերը: Ըստ նրա, արձանագրվել է դատական գործերի 50 տոկոսով բեռնաթափում: Տեղեկացվել է նաև, որ նախատեսվում է ապարքերականացնել քրեական օրենսգրքի մի շարք արարքներ, վերանայել դրանցով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Վարչապետը ողջունել և կարևորել է վերը նշված նախաձեռնությունները և հանձնարարել սերտորեն աշխատել մյուս գերատեսչությունների հետ՝ բարեփոխումները համատեղ հնարավորինս արագ առաջ մղելու համար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրենսդրական դաշտի բարեփոխումներից առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորում¬ների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը՝ նշելով նաև, որ ԱԱՀ-ի վերադարձի հնարավորու¬թյուն է ընձեռվել նաև երկրի ներքին տարած-քում գործունեություն իրականացնողներին: «Հատուկ ուշադրության է արժանացել միկրոձեռնարկատիրության ոլորտը 2000 ինքնազբաղված անձինք ազատ¬վել են հար-կերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկ¬ներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: 2017թ. հաշվարկների ճշտման արդյունքում հարկ վճարողները 7 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկ են վճարել»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակով՝ գնումների մեծու¬թյան նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ դրամ: Արդյունքում 2017 թվականի ընթացքում ՀՀ-ում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց վերադարձվել է դրանց համար վճարված ավելացված արժեքի հարկը՝ 665,725.2 հազ դրամ գումարի չափով:

ՀՀ վարչապետին նաև զեկուցվել է, որ 2017թ. ապրիլ ամսից գոր¬ծարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայու¬թյունը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողին հեռախոսազանգից հետո գնահա¬տել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադ¬րած պատաս¬խանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 73.5%-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը: Առհասարակ, 2017թ. ընթացքում հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի կողմից ստացվել է 156,767 հարցադիմում՝ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Անդրադարձ է եղել հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատան¬քային ունակություն¬ների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանաում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»:


Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47