Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Կարս և Հայաստանի Գյումրի քաղաքների միանման մշակույթի ու խոհանոցային ավանդույթների մասին պատմող «Միասին քի՞չ հաց ու աղ ենք կերել» նախագիծը, որը մեկնարկել է Թուրքիայում, ֆիլմի և գրքի տեսքով վերջերս ներկայացվել է Օքսֆորդի համալսարանի կազմակերպած «Ուտելիքն ու խոհարարությունը» սիմպոզիումին:
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը զրուցել է նախագծի հիմնադիրներից Իհսան Քարայազըի հետ, որն Արմինե Ավետիսյանի հետ նախագծի ղեկավարն է:
Խումբը նաև համագործակցել է Թուրքիայում ճանաչված գրող Թագուհի Թովմասյանի հետ, որը «Ձեր սեղանը թող միշտ շեն լինի» գրքի հեղինակն է:
«Ես մոտ 10 տարի ապրել եմ Կարսում: ՄԱԿ-ի տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրին մասնակցելուց հետո սկսեցի հետաքրքրություն ցուցաբերել տեղական մշակույթի նկատմամբ: Կարսի այն ժամանակվա իշխանությունները սահմանից այն կողմ համագործակցության հարցում շատ լավ էին տրամադրված, ամեն տարի փառատոն էր կազմակերպվում, Հայաստանից մարդիկ էին գալիս, ես էլ սկսեցի այդ ժամանակ Հայաստան գնալ-գալ»,- պատմել է Քարայազըն:
Իր թիմի հետ միասին թուրք բանահավաքը նույն կերպ ուսումնասիրել է և՛ Կարսի, և՛ Գյումրիի կանանց պատրաստած ճաշերը, դրանց շուրջ հյուսվող պատմություններն ու ընդհանրությունները: Սահմանի երկու կողմում և միմյանց հետ կապ չունենալով ապրող այս մարդիկ ավելի ուշ հնարավորություն են ունեցել հանդիպելու մեկ սեղանի շուրջ՝ Կարսում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01