Ծառուկյան» դաշինքը չի աջակցի «Ելք»-ի կազմակերպած երթին, այլ կնախընտրի մասնակցել ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք քlլսումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Վերջինս ընդգծեց, որ դեռեւս սեպտեմբերին «Ծառուկյան» դաշինքը նիստ էր հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ գնաճը մեղմելու համար, մինչդեռ նրանց ներկայացված առաջարկները ոչ մի քաղաքական ուժի կողմից հավանության չարժանացան։
«Մենք հայտարարեցինք, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով գնաճի առաջ ենք կանգնելու, ներկայացրեցինք փոփոխությունները եւ որեւիցե խմբակցություն ո՛չ աջակցեց, ո՛չ մեր կողքը եղավ», - նշեց նա։
Ծառուկյանը նաեւ նկատեց, որ ստեղծված իրավիճակում հասարակության համար կարող է մեղմել թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, մինչդեռ մոտակա տարիներին նման բարձրացումներ չեն սպասվում։
«Կա համապատասխան որոշում, որ 2015-ից մինչեւ այսօր ո՛չ աշխատավարձը, ո՛չ թոշակները չեն բարձրացել ու մինչեւ 2020 թվական չեն բարձրանալու», - հավելեց նա։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02