Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 190 տրանսպորտային միջոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունվարի 8-14-ը Երևանում իրականացվել է ուժեղացված ծառայություն, որի նպատակն էր երթևեկության անվտանգության ապահովումը, օրենքի և օրինականության գերակայության ամրապնդումը և երթևեկության մշակույթի բարելավումը:
«Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության 190 տրանսպորտային միջոց, որոնցից մեկի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 55 մեքենաների վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 34-ը՝ համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար»,- նշված է հաղորդագրությունում:
Նույն ժամանակահատվածում 13 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն է կազմվել տրանսպորտային միջոցների առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար, որից 8-ը խախտումը վերացրել են տեղում:
«Մարզերում հունվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 տրանսպորտային միջոց, որոնցից 48-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Երեք վարորդ մեքենան վարել են ժամկետը լրացած ԱՊՊԱ պայմանագրով, 57-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 10 վարորդի նկատմամբ՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ նետելու համար»-, ասված է հաղորդագրությունում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01