Հայաստանում սպառողական զամբյուղների, գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող հարկերի ու վճարների մասին Tert.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ:
Ըստ Արմեն Պողոսյանի` Հայաստանում երկու սպառողական զամբյուղ կա՝ պարենային և նվազագույն. «Պարենային սպառողական զամբյուղը կազմում է 40-45 000 դրամ, իսկ մյուսը՝ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 90 000 դրամ»:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ մարդու բարեկեցության աստիճանը որոշելու տարբեր չափանիշներ կան: Օրինակ, եթե ԱՄՆ-ում ընտանիքի եկամտի 18,5%-ը ծախսվում է սննդի վրա, ապա դա համարվում է աղքատության ցուցանիշ, նրանց համար իրականացվում են հատուկ սոցիալական աջակցության ծրագրեր:
«Եթե ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ անհասանելի է, ապա Արևմտյան Եվրոպայում մի փոքր այլ չափանիշ է գործում՝ աղքատ է համարվում այն ընտանիքը, որի եկամտի 25 %-ն է ծախսվում սննդի վրա և պետությունը նրանց աջակցում է: Հայաստանում ընտանիքի եկամտի 60-65 %-ը ծախսվում է սննդի վրա: Սա ողբերգություն է»,-ասաց Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով՝ դրան գումարվում է նաև այն 20 %-ը, որն ընտանիքը վճարում է հանրային ծառայությունների դիմաց:
Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվող գումարներին.
«Նոր հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 000 դրամ աշխատավարձ ունեցողներից գանձվում է 23%, նախկինում 24,4% էր։ Դրան, իհարկե, գումարվում է կուտակային վճարը նրանց համար, ովքեր այդ համակարգում են, և 1000 դրամը՝ զինծառայողների ապահովագրության համար: 150 000–ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողներից նախկին 26 %-ի փոխարեն կգանձվի 28%, և 2 մլն –ից ավել աշխատավարձ ունեցողների համար եկամտային հարկը մնացել է անփոփոխ՝ 36%: Ես, օրինակ, հակված էի, որ 36%-ը դառնար 40% կամ ավելի»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եկամտահարկի նվազման էր վերաբերում, ԱԺ լիագումար նիստի քննարկմանը մերժվեց:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում էր մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների՝ հունվարի 1-ից փոխված 23% եկամտահարկն իջեցնել 21%-ի, իսկ 150 000-ից 300 հազար եկամուտ ունեցողների եկամտահարկը գործող 28%-ից դարձնել 26%։
Մելքումյանի խոսքով՝ նման առաջարկ արվել էր ոչ թե վերջին փուլի գնաճի համար, այլ հաշվի է առնվել այն, որ 2015-ից հետո նվազագույն աշխատավարձերի աճ պետականորեն չի եղել. «Կարծում եմ, որ միջնաժամկետ ծրագրերի ծախսերի ծրագրով մինչև 2020 թվականը չի լինելու աշխատավարձերի ու թոշակի աճ: Ոչ միայն դիզվառելիքի, սեղմված գազի, այլ նաև կարագի, մսի գներն են աճել, մոտավորապես 5 %-ից ավելի սննդի ապրանքների միջին գնաճ է տեղի ունեցել, բաներ կան, որ շատ են թանկացել`մինչև 20-30 տոկոս: Այս պարագայում պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրով գնաճ է լինելու, որովհետև աշխարհում գնում է ռեսուրսների դեֆիցիտ, ՀՀ տնտեսությունն էլ այն մակարդակին չի հասել, որ տեղական ապրանքներով շուկան բավարարվի»:
Մելքումյանի խոսքով՝ այս պարագայում, երբ մարդկանց եկամուտը չի բարձրացվում, գնաճը չի զսպվում, գոնե եկամտահարկը իջեցնել էր պետք:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես բյուջե լրացուցիչ մուտք ապահովել, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ դա լինում է թանկացումների հաշվին. «Միայն սեղմված գազից լրացուցիչ մուտք է լինում` 1 խմ-ի համար 20 դրամ, ասենք` 17 դրամ ակցիզային հարկը, 3 դրամ՝ ԱԱՀ-ն, 500 մլն խմ սեղմված գազ է օգտագործվում տարեկան, 500 մլն անգամ 20 դրամ` լինում է 10 մլրդ»:
Նշենք, որ նախկին հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 120 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուց գանձվում էր 24.4% եկամտային հարկ, 120 000 դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողներից գանձվում էր 26.6% եկամտային հարկ, իսկ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողներից գանձվում էր 32% և ավել եկամտային հարկ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01