Լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը։ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն մի շարք ապրանքային շուկաներում՝ պարզելու, թե ԵԱՏՄ անդամակցությունից հետո որ շուկաներում է ավելացել նոր տնտեսվարողների մուտքը եւ որքանով է այդ հանգամանքը դրական անդրադարձել մրցակցային իրավիճակի վրա՝ ընդհանուր առմամբ :
ՏՄՊՊՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը. որոշ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ավելացել են նույնիսկ մի քանի անգամ:
Այսպես, եթե մինչ ԵԱՏՄ անդամակցությունը հավի մսի ներկրում իրականացնում էր 28 տնտեսվարող, ներկայում այն դարձել է 57, ձեթի շուկայում 47-ի փոխարեն այսօր ունենք 59, ալյուրի շուկայում 30-ի փոխարեն՝ 67, մարգարինի շուկայում՝ 26-ի փոխարեն 52 տնտեսվարող: Նոր ընկերությունների մուտքի ավելացում է արձանագրվել նաեւ բրնձի շուկայում՝ 31-ից դառնալով 65, ոսպի շուկայում ՝ 17-ից դառնալով 39-ը, ոլոռի շուկայում՝ 15-ից՝ 28, իսկ բանանի շուկայում՝ 9-ի փոխարեն այսօր գործում են 40 տնտեսվարող: Նոր ներկրողներ են ավելացել նաեւ շաքարավազի շուկայում, որտեղ այս պահին գործում է 56 տնտեսվարող:
ՏՄՊՊՀ դիտարկմամբ, տասնյակ ոլորտներում թե արտահանող եւ թե ներկրող նոր տնտեսվարողների մուտքը դրական է անդրադարձել երկրի ընդհանուր մրցակցային իրավիճակի վրա՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03