«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որով ոստիկաններին կթույլատրվի տեսաձայնագրել կամ լուսանկարահանել, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիմնական զեկուցողից՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե դրանով արդյոք չե՞ն միջամտում մարդու անձնական կյանքին:
«Նախատեսում եք տեղադրել անշարժ տեսախցիկներ և օգտագործվել շարժական տեսախցիկներ, սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին: Կարո՞ղ ենք ասել, որ մինչև այս տեղի ունեցած տեսանկարահանումները օրենքով չեն եղել»,-հարցրեց նա:
Զեյնալյանը նշեց, թե նկարահանված տեսանյութերը լիազորելով գործադիր իշխանության մարմնին, սահմանելով պահպանման ժամկետ և օգտագործելով՝ անձնական կյանք են մտնում։
Վարդան Եղիազարյանը նշեց, թե տեսախցիկները մինչև հիմա էլ օգտագործվում են ըստ սահմանված կարգի և շեշտեց, որ խոսքը «ստացիոնարի» մասին է, և սահմանված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով:
Ինչ վերաբերում է անհատական տվյալներին, ապա, ըստ նրա, «Անհատական տվյալների մասին» գործող օրենքով նախատեսվում էին ավելի թույլ երաշխիքներ, քան առաջարկվող օրենքով է: «Ուստի տեսանկարահանման կարգի հետ կապված հարաբերությունները օրենքով սահմանված չեն եղել, և բերում ենք օրենքի դաշտ»,-ասաց նա:
Զեյնալյանը արձագանքեց, թե նշում է, որ բերում են օրենքի դաշտ, այսինքն՝ անձնական կյանքի իրավունքի հանգամանքը օրենքով նախատեսված չի եղել:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02