Հայաստանում 2018 թվականի մարտի 2-ին նշանակված նախագահական ընտրությունները պատմության մեջ առաջին անգամ չեն լինի համաժողովրդական, գրում է Независимая Газета-ն: Նախագահին ընտրելու է ընտրիչների կոլեգիան, որը բաղկացած է լինելու խորհրդարանի պատգամավորներից և տեղական ինքնակառավարման մարմիններից պատվիրակներից:
Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահը պարտավոր է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունից վարչապետ նշանակել: Անկուսակցական նախագահի կերպարն ինքնին լինելու է արարողակարգային, երկիրը դառնում է խորհրդարանական, գրում է կայքը:
Չորրորդ նախագահի ընտրությունից հետո իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքում: Անցած տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ուժերի դասավորությունը կմնա անխախտ, գրում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ դեռ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին իշխող Հանրապետական կուսակցությունը դրել է իր հետագա ներքին քաղաքականության հիմքերը՝ ուժի կենտրոնը նախագահականից տեղափոխելով երկրի խորհրդարան:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այսօր նշվում են Հայաստանի նախագահի մի քանի հնարավոր թեկնածուներ. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ելք» դաշինքից թեկնածու Արտակ Զեյնալյանը: Դա դեռևս լիարժեք ցանկը չէ:
«Նշված քաղաքական գործիչների մոտ ընդհանուրը ոչ միայն նրանց կերպարների իսկապես խորհրդանշական լինելն է, այլև իրականությունում սահմանափակ քաղաքական կշիռը: Չի բացառվում, սակայն, որ խորհրդարանական ուժերը նախագահի այլ թեկնածուներ առաջադրեն»,- ասել է Վիգեն Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ ներքին քաղաքական իրավիճակը թույլ է տալիս մեծ հավանականությամբ պնդել, որ երկրին չեն սպառնա ճգնաժամեր՝ նման մոլդովական ճգնաժամին, որտեղ նախագահը ռուսամետ է, կառավարությունն ու խորհրդարանը՝ արևմտամետ, կամ դիմակայություններ՝ նման վրացականներին:
Քաղտեխնոլոգը հավելել է, որ այժմ հանրապետականներին մնում է ընտրել կուսակցությանը հավատարիմ նախագահի, և կմնա գլխավոր հարցը՝ ում նախագահը կառաջադրի վարչապետի պաշտոնում:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02