«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե տեսաձայնագրելը նախագծով վերաբերելու է Ճանապարհային ոստիկանությա՞նը, թե՞ ընդհանրապես ոստիկանական գործողությանը այլ որորտներում ևս:
Զուրաբյանը նշեց, թե ինքը ևս այն մտահոգություններն ունի, որ մուտք են գործում անհատի անձնական կյանք:
«Անհատի կյանքին միջամտելը՝ ցանկացած ձևով, պետք է շատ խիստ կանոնակարգված և սահմանափակված լինի, ծայրահեղ դեպքերում լինի միջամտություն։ Ինչպե՞ս եք նախատեսում պահպանել իրարամերժ այդ հատվածը»,-հարցրեց նա:
Փոխոստիկանապետը նշեց, թե խոսքը չի գնում միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի մասին:
«Այստեղ խոսքը գնում է ընդհանրապես ոստիկանության կողմից օգտագործող տեսախցիկների հնարավորությունների մասին: Այսօր երեք կարգի նման տեսախցիկ ունենք՝ դրանք ստացիոնար արագաչափերն են, երկրորդը՝ քաղաքով մեկ սփռված կամերաներ կոչեցյալները և երրորդը՝ տեխնիկական միջոցները, որոնք կլինեն ոստիկանների ձեռքում, կամ հագուստին ու մեքենային ամրացված: Բնականաբար, դրանք ծառայելու են բոլոր նպատակների ՝ հանցավորությունների կանխարգելման, բացահայտման և հասարակական կարգ ապահովելու համար»,-ասաց նա և շեշտեց, թե միայն սահմանված տեխնիկական միջոցներով է նկարահանումն իրականացվելու, ոչ թե անձնական iPhone-ներով:
Ինչ վերաբերում է անձնական կյանք մուտք գործելու մտահոգությանը, ապա Վարդան Եղիազարյանը նշեց, թե այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածում, ըստ որի՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել: «Այսինքն` սա սահմանադրական նորմ է, կարող ենք սահմանափակել, այն նպատակով, որը նշված է նախագծի մեջ»,-ասաց նա:
Արարատ Զուրաբյանը հիշեցրեց 2008թ. հայտնի իրադարձությունները, երբ հայտարարվեց, որ կան բազմաթիվ ձայնագրություններ, տեսանկարահանումներ:
«Բայց որևէ նկարահանում ու ձայնագրություն հետագայում չներկայացվեց: Ի՞նչ մակարդակի վրա է դա արվելու՝ քաղաքական հաշվեհարդարի՞, մարդկանց ճնշելու, թե՞ ընդհանրապես օրենքը պահպանելու և հասարակության կյանքը բարելավելու համար»,-հարցրեց նա:
Փոխոստիկանապետը կրկնեց, թե տեսանկարահանումն օգտագործվելու է զուտ ոստիկանական գործառույթները իրականացնելու համար, իսկ դրանք ուղղված են քաղաքացու գույքը, անձեռնմխելիությունը ապահովելուն:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55