Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտահոգվում այդ մասին, բայց նաև շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին և գիտեմ, թե նրա ցանկությունն ինչ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով թանկացումների դեմ սկսված ընդվզմանը: Ըստ նրա՝ այս պահին ընդդիմությունը փորձում է իր տեսակետն առաջ տանել և  այն ինչ-որ ձևով արտահայտում է:
«Մեր ժողովրդի ցանկությունն այն է, որ էժանություն լինի, որպեսզի մարդիկ լավ ապրեն, որպեսզի կարողանան խանութներից օգտվել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն ընդդիմադիր խոսք որակեց դիտարկումը, թե ինչու իշխանությունը չի գնում սոցիալական բեռի թեթևացման ճանապարհով: Նրա գնահատմամբ՝ իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է:
«Ըստ էության՝ ամբողջ աշխարհում գնաճ տեղի է ունենում: Անցած տարի մոտ 5 տոկոս ենք ունեցել, այս տարի 2.5 տոկոս ունենք, բայց մեր ժողովրդի մի մաս կա, որ շատ ծանր է ապրում, դրա համար այդ 2.5 տոկոսն էլ է մեծ բեռ: Դրա համար էլ ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, և Կառավարությունն էլ պետք է այս ընթացքում փորձի ինչ-որ ձևով լուծումներ գտնել»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով գնաճի մասին, հայտարարեց, որ պետք է ճշտել՝ սա ագահություն է, թե օբյեկտիվ հիմքերի արդյունք, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Գիտեք՝ ժողովրդի ասած խոսքն է ասում, բայց, բնականաբար, էդպես չպետք է հասկանալ: Պետք է ժողովուրդը կարողանա զգալ, որ այստեղ իշխանությունները, ընդհանրապես պետությունը որևէ կապ չունի, բայց դրանով էլի ժողովրդի խնդիրները չեն լուծվի: Պետք է մտածել, այնպիսի քայլեր անել, որ ինչ-որ ձևով  լուծվեն ժողովրդի խնդիրները»:
ԱԺ նախկին նախագահը գտնում է, որ այս խնդրի կարգավորման շուրջ բոլորը պետք է մտածեն, այդ թվում նաև հասարակությունը. «Աշխատանքային շուկա կա, ճիշտ է, ցածր աշխատավարձով, բայց շուկան կա: Մարդիկ պետք է օգտվեն այդ շուկայից, որպեսզի հնարավորիս կարողանան հաղթել: Ովքեր աշխատում են՝ աշխատում են, ովքեր չեն ուզում ՝ չեն աշխատում»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45