ԱԺ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի հասկանում այն հարցադրման իմաստը, թե վիրավորված չէ՞ նախագահ Սերժ Սարգսյանից, քանի որ եղան հրապարակումներ, որ նա է անձամբ ցանկանում, որ Նաղդալյանը հեռանա ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից:
«Ով ասում է, նրանից հարցրեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նաղդալյանը:
Անկախ ամեն ինչից, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց իր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից դուրս մնալու հարցին, որպեսզի վերջակետ դնի խոսակցություններին:
«Դեռ այս խորհրդարանի ստարտի ժամանակ, երբ խորհրդարանն ընտրվեց, պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահի հետ եղել է այն, որ քանի որ նոր պատվիրակություն է, և այնտեղ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգով: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեպքին, ապա ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատել և տեղեկացնել, որ ի սկզբանե մեր պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ 6 ամսվա չափ ես մնալու եմ այս պատվիրակության մեջ, իսկ 6 ամիս հետո թողնելու եմ ԵԽԽՎ-ն»,- ասաց նա:
Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի կարգը և նկատեց, որ նոր խորհրդարան ընտրվելու դեպքում հին անդամները 6 ամիս շարունակում են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտություն կա փորձի, կապերի, հարաբերությունների փոխանցման, զեկույցներ կամ աշխատանքներ կան, որոնք կիսատ են և այլն:
Ինչ վերաբերում է իր և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի միջև հակասությունների մասին հրապարակումներին, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, թե ինքն այն անձանցից է, որ աշխատանքի է գալիս և անձնական խնդիրներ չունի որևէ մեկի հետ:
«Ես հնարովի բաների մասին խոսելու որևէ նախասիրություն չունեմ, որևէ մեկի հետ ընդհանրապես հակասություն չունեմ: Ես այն մարդկանցից չեմ, որ անձնական և այլ տիպի հարաբերությունները բերում են աշխատանքային դաշտ կամ ղեկավարվում են նախասիրություններով կամ ինչպես ինչ-որ մեկը գրել էր՝ приязнь-ով կամ неприязнь-ով: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրին պետք է գնահատեն մեր կատարած աշխատանքով»,- եզրափակեց Հերմինե Նաղդալյանը: 
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության  կազմում փոխարինել է ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Հերմինե Նաղդալյանին պատվիրակության կազմում չի ցանկացել տեսնել Սերժ Սարգսյանը:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45