Գոյությունն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնք կիրառվում են սեզոնային վիրուսների բուժման ու կանխարգելման համար: Սակայն թերապևտները նշում են, որ դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ կարող են անգամ վտանգավոր լինել: Սա հատկապես վերաբերում է գրիպի բուժմանը, որի սկզբնական ախտանշանները նման են մրսածության ախտանշաններին:
Մասնագետների խոսքով՝ նման անարդյունավետ մեթոդներից մեկը արոմաթերապիաների համար կիրառվող հատուկ լամպերն են, որոնք գոլորշիացնում են բնական յուղերը: Ենթադրվում է, որ այդ յուղերի գոլորշիները պետք է մաքրեն օդը վնասակար միկրոմասնիկներից, սակայն մասնագետները նշում են, որ դրանք կարող են օգնել միայն բակտերիաների դեմ պայքարում, ուստի անարդյունավետ են վիրուսների դեպքում: Նրանց խոսքով՝ վիրուսներից պաշտպանվելու շատ ավելի արդյունավետ մեթոդ է ուլտրամանուշակագույն լամպը, որը կօգնի ազատվել մրսածության, սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ու գրիպի հարուցիչներից:
Ոչ այնքան արդյունավետ մեթոդների շարքին են դասվել նաև ցիտրուսային մրգերը, որոնք վիտամին C-ի հարուստ աղբյուր են: Սակայն մասնագետները նշում են, որ վիրուսից ազատվելու համար անհրաժեշտ քանակությամբ վիտամին C ստանալու համար հարկավոր է ավելի քան մեկ կիլոգրամ ցիտրուսային մրգեր ուտել, ուստի այս դեպքում լավ արդյունքի հասնելու համար հարկավոր են օգտագործել ոչ միայն ցիտրուսային մրգեր, այլև վիտամին C-ով հարուստ այլ սննդամթերք ու վիտամինային հավելումներ:
Բացի այդ, գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար շատերը «Օքսոլին» են կիրառում, որը նույնպես ոչ միշտ է պաշտպանում վիրուսներից: Բժիշկների հավաստմամբ՝ այս քսուքը կարող է արդյունավետ լինել միայն օրական մի քանի անգամ օգտագործելու և հիվանդի հետ անմիջական շփումից խուսափելու դեպքում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01