ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այս համատեքստում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավարը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կշարունակի լինել ակտիվ և արդյունավետ: Թոմաս Շրապելն ընդգծել է, որ հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, բարեփոխումների, ինչպես նաև հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` կարևորելով Արևելյան գործընկերության գագաթանժողովում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու հետագա վավերացման գործընթացը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համապարփակ կերպով իրականացնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներով իրեն վերահապված լիազորությունները, կարևորել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը՝ նշելով, որ այդպիսիք կբարձրացնեն միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված Վերլուծական խորհրդին և դրա շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացմանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01