Ռուսական «Վզգլյադ» լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր դրսևորումների մասին հաղորդագրություններ են հայտնվել, մասնավորապես՝ դժգոհություն է արտահայտվում, որ հայկական սահմանը վերահսկում են Ռուսաստանից սահմանապահները: Լրատվամիջոցն անդրադարձել է այդ թեմային և նշել, թե ինչու է Ռուսաստանը կարևոր համարում Հայաստանում ունենալ իր զինվորներին և ինչ շահեր ունի Մոսկվան տարածաշրջանում:
Լրատվամիջոցն անդրադարձել է Երևանում կլոր սեղանի ժամանակ ակտիվիստների հնչեցրած սահմանապահ հսկողությունը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից Հայաստանի ազգային անվտանության ծառայությանը փոխանցելու պահանջին:
«Բանն այն է, որ այդ հարավկովկասյան հանրապետության ցանկացած ողջամիտ բնակիչ հասկանում է, որ Ռուսաստանի հետ դաշնակցությունը նրա գոյության փաստի գլխավոր երաշխիքն է: Կարևոր չէ հարուստ, թե աղքատ, այլ պարզապես խաղաղ գոյության»,-գրում է լրատվամիջոցը:
«Վզգլյադ»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշում է, որ Ադրբեջանի տնտեսական և ժողովրդագրական գերակայությունն այնպիսին է, որ եթե երկու երկրները մնային դեմ-դիմաց, հարձակումները հետ մղելու Հայաստանի հնարավորությունները տարեցտարի կնվազեին: Բայց կա Ռուսաստանը, որը շահագրգռված է Կովկասի հարավում խաղաղության հարցում: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը դիտարկվում են որպես Ռուսաստանի կենսական շահերի գոտում գտնվող երկրներ, նրանց միջև վեճերի կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար:
Որքան սերտ լինեն երկու երկրների հարաբերությունները ՌԴ-ի հետ, այնքան խաղաղ կարգավորման հնարավորություններն ավելի շատ կլինեն, գրում է լրատվամիջոցը:
«Մեծ հաշվով ղարաբաղյան խնդրի հուսալի կարգավորումը հնարավոր է միայն միասնական պետության կազմի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելու դեպքում՝ Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի փոխարեն այն կարող  է անվանվել Եվրասիական միություն: Այդ ժամանակ Ղարաբաղը և մյուս վիճելի տարածքները կարող են կիսվել կենտրոնական, այսինքն՝ Մոսկվայի իշխանության կողմից»,- գրում է «Վզգլյադ»-ը:
Բայց դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա, իսկ մինչ այդ խաղաղության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունից բացի կա նաև Հայաստանում գտնվող ռազմաբազայի գործոնը: Չնայած նրան, որ շատ է խոսվում պատմական կապերի և ազգերի միջև հին բարեկամության մասին, բայց դա չի հանդիսանում Ռուսաստանին Հայաստանում գրավող հիմնական գործոնը:
Ռուսաստանը հսկում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները որպես սեփական՝ Հայաստանն ասես դարձնելով Ռուսաստանի մաս: Գյումրիի ռազմաբազան անցած տարվանից անգամ այլ կերպ է կոչվում, այն այժմ երկրների կողմից ստեղծված Միացյալ զորախմբի մասն է: Այստեղ էլ կանգնած են ռուս սահմանապահները, որոնք պաշտպանում են Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը: «Այսինքն՝ հարավային սահմաններին մեր շահերի պաշտպանությունը սկսվում է այնտեղ, որտեղ 30 և 100 տարի առաջ էր սկսվում»,-գրում է կայքը:
Հայաստանը դժվար է Ռուսաստանի համար «անվանել տնտեսապես հետաքրքիր կամ առավել ևս շահավետ տարածք», գրում է կայքը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանն ունի լուրջ ռազմական և աշխարհաքաղաքական նշանակություն:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45