ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել այլ պետությունների ու միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման օգտին: 2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Ռուսաստանի կողմից նախագահության ստանձնման կապակցությամբ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ղեկավարներին հղած իր ուղերձում Պուտինը կոչ է արել ընդլայնել այդ փոխգործակցությունը, տեղեկացնում է Կրելմի մամուլի ծառայության կայքը:
«Նպատակահարմար ենք համարում ուսումնասիրել Միության եւ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափերի ավելի խորը կապակցման հնարավորությունները, որի մի քանի անդամ երկրներ կարող էին դառնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ»,-հայտարարել է Պուտինը:
ՌԴ-ի նախագահը նաեւ հանդես է եկել այլ երկրների հետ փոխգործակցությունն ակտիվացնելու օգտին: «2016 թվականից ազատ առեւտրի գոտին (ԱԱԳ) հաջողությամբ գործում է Վիետնամի հետ»,-հիշեցրել է նա: «Դրական արդյունքներ ենք ակնկալում այժմ Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ ԱԱԳ-ի ստեղծման շուրջ ընթացող բանակցություններից: Մեծ հեռանկարներ ենք տեսնում Եվրասիական միության եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արդյունքում: Համոզված եմ՝ ԵԱՏՄ-ն եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44