Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանըհունիսի 21-ին հանդիպել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-Սալեհի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով հյուրին` Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան համանախագահը, գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ վերջին տարիներին նկատվող գործնական հարաբերությունների ակտիվացումը` հատուկ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը գումարվեց Քուվեյթում` անցած տարեվերջին: Այս համատեքստում նախարար Ալ-Սալեհը հավաստիացրեց, որ քուվեյթական կողմը հավատարիմ է մնում նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների` հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հանձնառությանը: Երկուստեք կարևորվեց հանձնաժողովի երրորդ նիստը հաջորդ տարի Երևանում գումարելու հարցը:
Նախարարը նաև գոհունակությամբ նշեց հայկական արտադրանքի` քուվեյթական շուկայում հայտնվելու փաստը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և սրտագին խոսքերի համար` դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Քուվեյթի ֆինանսների նախարարությանը` աջակցության և սերտ համագործակցության համար:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարար Բադր Ալ-Իսսայի հետ:
Դեսպան Չարչoղլյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` դեսպանությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար` հատուկ ընդգծելով Հայաստանից ուսանողների համար հավելյալ վեցերորդ տեղի տրամադրումը:
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում առկա ակտիվ կապերը և համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը: Մասնավորապես առանձնացվեց անցյալ տարեվերջին Քուվեյթում գումարված Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ստորագրված կրթական ոլորտում համագործակցության գործնական ծրագիրը: Նախարար Ալ-Իսսան հավաստիացրեց, որ Քուվեյթը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունն այս ուղղությամբ»:
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03