ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 3 անձ ձերբակալվել է, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):
ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Փիրուզյանի սպանությունը կատարվել է նույն քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի պատվերով։ Նախաքննական մարմնի և ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից այսօր շուրջ երեք տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ, և բերման են ենթարկվել մի շարք անձինք:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ այսօր՝ հունվարի 18-ին, Վ.Աբգարյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 223-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների՝ սպանությունը կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով։
Ձերբակալվել է ևս երկու անձ, որոնցից մեկը՝ սպանությունը կազմակերպելուն օժանդակելու և հանցավոր համագործակցությանն անդամակցելու, իսկ մյուսը՝ հանցավոր համագործակցությանն անդամակցելու կասկածանքով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել էր՝ Ալավերդի քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01