ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարեց մարզպետ Կ. Բոթոյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակիցները, համայնքների ղեկավարները, մարզային ստորաբաժանումների ղեկավարները և անձնակազմերը:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքներն ամփոփեց վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Աբրահամյանը: Նշվեց, որ Գեղարքունիքի ՄՓՎ-ը «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից» ստացել է 1 հրշեջ-փրկարարական, 1 ջրափրկարարական և 1 օպերատիվ ﬔքենա, 7 մոտորանավակ, փրկարարական հատուկ սարքավորուﬓեր և այլ գույք: Հատկացված ավտոﬔքենաները և սարքավորուﬓերը գործողության ﬔջ կդրվեն այս ամսվա կեսից՝ նպաստելով արտակարգ դեպքերի ավելի օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը: Ստացված փրկարարական ﬔքենաների, սարքավորուﬓերի և գույքի ցուցադրությունը կազմակերպվեց Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց հատկացված ավտոﬔքենաների, սարքավորուﬓերի ու գույքի դերն ու նշանակությունը փրկարար գործողություններում:

ԱԻ նախարարության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2017թ.-ի կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար:
Ամփոփիչ խոսքերով հանդես եկան ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը: Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է.
• սերտացնել համագործակցությունն անտառտնտեսությունների հետ,
• վերանայել հրդեհներին արձագանքելու պլանները,
• ձեռնարկել միջոցներ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ստորաբաժանումների հետագա զարգացման ուղղությամբ,
• շարունակել հետևողական աշխատանքները՝ մարզի Շողակաթ համայնքում հրշեջ-փրկարարական հենակետ հիմնելու ուղղությամբ:
Նիստի ավարտին մարզպետի կողմից մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար մարզային փրկարարական վարչության և ստորաբաժանումների 15 աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ մարզի քաղաքային համայնքների ղեկավարների կողմից պատվոգրերով պարգևատրվեց 35 աշխատակից:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47