«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երգիչ Սպիտակցի Հայկոն եւ նրա կինն իրենց լավ են զգում: Հունվարի 18-ին, նրանք վթարի էին ենթարկվել: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը ներկայացրեց պատահարի մանրամասները:
«Մեքենայով առեւտրից էինք գալիս: Թեքվեցի, որ մտնեմ մեր թաղամաս: Դիմացից մեքենա դուրս եկավ, աղջիկ էր վարորդը, հորիզոնական փողոցի վարորդը նրան չզիջեց, ճանապարհը նրանն էր: Ես կանգնած էի, ձախ թարթիչը միացրել էի, որ արդեն մտնեի շենքի բակ: Կանգնած սպասում էի, որ ճանապարհն ազատվի. նրանք անցնեն՝ ես մտնեմ: Մեկը մեկին չզիջեց, բախվեցին իրար, ու երկուսով սողալով եկան բախվեցին իմ մեքենային: Կարեւորը, որ մարդու բան չի եղել: Վարորդներից մեկը կին էր, ես իջա, ասացի տեսնեմ՝ արդյոք բան չի պատահել, օգնություն ցույց տամ, բայց լավ էր, փառք Աստծու, ոչ մի բան չեղավ, մեքենան էր վնասվել»,-պատմեց նա:
Այդ իրավիճակում կին վարորդն իրեն չի կորցրել: Երբ ճանաչել է երգչին, նրա հետ լուսանկարվելու ցանկություն է հայտնել:
«Ասաց՝ Դուք Հայկոն չե՞ք, այնպես կուզենայի սելֆի անել Ձեզ հետ: Ասացի՝ թող այս իրավիճակն անցնի, նոր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդպես էլ սելֆի չեն արել, քանի որ անհարմար է զգացել այդ իրավիճակում լուսանկարվել:
Ինչ վերաբերում է մեքենային, ապա Սպիտակցի Հայկոն ասում է, որ այն վերանորոգելու համար բավական մեծ գումար կպահանջվի՝ մոտ կես մլն դրամ: Ինչպես նա նշում է, Range Rover Sport-ը թանկարժեք մեքենա է, եւ դրա մասերն էլ թանկ արժեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03