Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեսպան Մինասյանը նշել է, որ անցած տարիներին երկու երկրները նշանակալի հաջողություններ են գրանցել քաղաքական, մշակութային, կրթական ոլորտներում: Կողմերը համակարծիք են եղել, որ այս համատեքստում անհրաժեշտ է ավելի խորացնել տնտեսական հարաբերութունները, որոնք դեռևս չեն գտնվում ցանկալի մակարդակի վրա:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նկատելով, որ այն բարենպաստ քաղաքական միջավայր է ստեղծում բազմակողմ և երկկողմ համագործակցության հետագա զարգացման առումով։
Անդրադառնալով 2018 թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին՝ դեսպան Մինասյանը շեշտել է, որ նախագահ Յոհանիսի մասնակցությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում հայ-ռումինական համագործակցության խորացման համար, հատկապես, հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի կարևոր դերակատարությունը:
Դեսպանը նաև նշել է ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը` շեշտելով, որ վերջին շրջանում հակամարտության նկատմամբ Ռումինիայի դիրքորոշումը եղել է հավասարակշռված, և որ հայկական կողմն ակնկալում է այդ դիրքորոշման շարունակականությունը՝ հատկապես, Հայաստան-ԵՄ Համաձայնագրի նախաբանում այդ խնդրի կապակցությամբ արտացոլված միասնական մոտեցմանը համահունչ:
Դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանը և Ռումինիան կարող են արդյունավետ համագործակցել նաև եվրոպական կառույցների շրջանակներում, հատկապես արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի կառավարման, հետազոտական և կրթական ոլորտներում:
Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Յոհանիսին էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության համար՝ նշելով, որ Ռումինիան երկրորդ հայրենիք դարձավ ինչպես դարեր առաջ, այնպես էլ՝ 1915 թ. Ցեղասպանությունից հետո այստեղ հաստատված հայերի համար: Ռումինիան առաջին երկիրն էր, որը Ցեղասպանությունը վերապրածներին պետական մակարդակով ապաստան առաջարկեց:
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
12:17 26.06.25
11:12 26.06.25
12:03 26.06.25
10:02 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:35 26.06.25
11:23 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03