Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը, որը բազմիցս գովասանքի խոսքեր է հնչեցրել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, խոսել է հայ ֆուտբոլիստի` լոնդոնյան ակումբ հավանական տեղափոխության մասին: Այս մասին գրում է armsport.am-ը։
Մասնակցելով «Sky Sports»-ի բանավեճերից մեկին` Մերսոնն ասել է.
«Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ: Ես նրան հետևում էի դեռ «Բորուսիայում», որտեղ Հենրիխը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ու մեծ թվով գոլեր էր հեղինակում:
Նա կորցրել է իր խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց երբ «Արսենալը» ձեռք բերի նրան, հաշվի առնելով այն, թե նրանք ինչպես են խաղում ու թե ինչպես է Վենգերը առաջ գնում հարձակողական ոճի ֆուտբոլիստների հետ, ես կարծում եմ, որ Հենրիխը սենսացիա կլինի»,- ասել է Մերսոնը և հավելել, որ տրանսֆերի իրականցման դեպքում` «Արսենալը» հիանալի ձեռքբերում կունենա:
Հիշեցնենք` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեկ անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխանակումը Հենրիխ Մխիթարյանի հետ կարող է ամեն պահի իրականանալ:
Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա աշխատավարձն ու ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ տրանսֆերի իրականացման համար:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55