Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղ.-ն, ով մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն ու այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով գումար:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 10-ին` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Արման Ղ.-ն, օգտվելով իր ծանոթ` Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Նիկողոսյանին պատկանող ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու դիտավորությամբ այնտեղից վերցրել է Ն. Նիկողոսյանի տան բանալիները: Այնուհետեւ, իր հանցավոր նպատակն իրականացնելու մտադրությամբ, Արման Ղ.-ն նույն օրը ապօրինի մուտք է գործել Ն. Նիկողոսյանի` Փարաքար գյուղում գտնվող տուն եւ այնտեղից հափշտակել 1.200.000 ՀՀ դրամ, 538.455 ՀՀ դրամին համարժեք 1105 ԱՄՆ դոլար ու 28.404 ՀՀ դրամին համարժեք 50 եվրո` տանտիրոջը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:
Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Արման Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01