Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջև հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել: «ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն, հետևողական միջոցառումներ ենք իրականացնելու բիզնեսի բոլոր շղթաներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները և հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ: «ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները»,-ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ հունվարի 17-ից համակարգում մեկնարկել են ոլորտային հանդիպումներ: Ինչպես և նախորդ տարի, հարկ վճարողներին ներկայացվում են ոլորտի ընդհանուր ռիսկերն ու դրանց նվազեցման քայլերը: Առաջին հանդիպումը առողջապահության ներկայացուցիչների հետ էր: Նրանց դիտարկմամբ՝ երկխոսությունը հնարավորություն է տալիս ոլորտի պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության պարզեցման և առավել բարենպաստ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգը: «Բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր իրենց ֆինանսատնտեսական գործունեության տվյալներն առցանց հասանելի կդարձնեն ՊԵԿ-ին, չեն ներառվի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներում և ընթացիկ հսկողական աշխատանքներում՝ որակվելով ոչ ռիսկային: Իսկ օրինապահ տնտեսվարողների նկատմամբ աշխատանքները սահմանափակվում են անլուր դիտարկմամբ»,-պարզաբանել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Ոլորտային հանդիպումները շարունակվում են տնտեսության մյուս ճյուղերի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01