ARM | RUS |

Մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ. «Երկիր ծիրանի»

19.01.18 | 16:18

Ցավալի է, որ անկախության ներքո շուրջ քառորդ դար մեզ շարունակաբար զրկել են մեր բոլոր իրավունքներից. Հայաստանի Հանրապետության թերեւս ամենակարեւոր համակարգերից մեկը՝ պաշտպանությունը, նույնպես վտանգված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Եվ որքան էլ որոշ կոստյումավոր մարդիկ պնդեն, որ իրենք բանակ են կառուցել, մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ տարիներ շարունակ մեր պաշտպանական համակարգը թալանվել է, բանակում տեղի են ունեցել սպանություններ, որոնք մինչ այժմ բացահայտված չեն։ Պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, ով իր ժամանակին ամեն գնով խուսափել է ծառայությունից եւ վստահաբար, այնքան համարձակություն չի ունենա, որպեսզի առաջնորդի մեր զորքը։

Իհարկե, մեր օրերում դժվար է ոստիկանական համակարգը համարել պաշպանական համակարգ, քանզի այս մարմինը գործում է բացառապես իշխանազավթիչների ու նրանց քավոր-սանիկների անձնական շահերի պաշտպանության նպատակով, միաժամանակ, վարձատրվելով հանրային միջոցներից։ Ոստիկաններին չի մտահոգում նույնիսկ այն փաստը, որ թմրամոլ-խաղամոլների սրերն արդեն ուղղվել են իրենց ուղղությամբ։

Կրթությունն օրըստօրե հեռու է մղվում մեր հասարակությունից։ Շատերը ստիպված են օրվա ապրուստի միջոց վաստակել՝ հետին պլան մղելով կրթություն ստանալու հնարավորությունը։ Մյուսները հնարավորություն չունեն վճարել ուսման համար։ Երրորդները, գիտելիք ստանալով, թողնում են Հայաստանը՝ այստեղ ապագա չտեսնելով։ Իսկ փողին փող չասող, հղփացած ու դիպլոմ գնած թափթփուկներին կրթությունն ու գիտությունը բացարձակապես չի հետաքրքրում։

Մեր ժողովրդի առողջությունը գրոշի արժեք չունի ներկայիս իշխանավորների համար։ Նույնիսկ առողջապահության նախարար ներկայացող անձիք չեն օգտվում Հայաստանում գործող բժշկական համակարգից՝ իրենց ու իրենց հարազատների բուժումը կազմակերպելով արտերկրում։

Զավեշտալի է նաեւ այն փաստը, որ իրեն պաշտպանության նախարար կոչող, բայց զինվորական ծառայությունից փախած անձն անգամ վիրավոր զինծառայողներին է հորդորում բուժման նպատակով մեկնել արտերկիր։

Օրեցօր վատթարացող առողջապահական խնդիրները որեւիցե պատասխանատու պաշտոնյայի չեն անհանգստացնում։ Վստահ եմ, որ բոլորդ առերեսվել եք ինչպես մասնագետների բացակայության, այնպես էլ սարքավորումների պակասի, դեղորայքի շուկայի խայտառակ վիճակի ու վճարման անհասկանալի եւ անարդար մեխանիզմների հետ։

Հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը եւ այլք, այսօր կանգնել են էթիկայի ու մշակույթի հետ բացարձակապես կապ չունեցող, բայց իրենք իրենց կենսագրություն ունեցող համարող մարդիկ, ում անունները հայտնի են բոլորին։

Այդ մարդկանց հիշեցնում ենք, որ ճվճվ Ավոյի տղաներն էլ հարուստ կենսագրություն ունեն, իրենց կենսագրությունից ոչ պակաս «հետաքրքիր» ու հանցավոր։

Սրանք են մեր մշակույթն ու ազգային արժեքները վաճառողներն ու արժեզրկողները։

Եթե Հայաստանում գործեին արդարադատությունն ու օրենքը, թերեւս հնարավոր կլիներ մեր հայրենիքը ոչ միայն հետ պահել անդունդի եզրից, այլ նաեւ այն դարձնել հզոր եւ ծաղկուն երկիր։ Սակայն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օրենքն ընտրովի է գործում, քանի դեռ բանտերը լցված են քաղաքական հալածյալներով, քանի դեռ բազմաթիվ հանցագործներ ազատ շրջում են երկրում, կամ իրենց ցոփ ու շվայտ կյանքն են վայելում հոգեբուժական կլինիկաների ու բանտերի պատերից ներս կառուցված շքեղ առանձնասենյակներում ու դուրս են գալիս այնտեղից միայն հերթական պատվերը կատարելու համար, մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ։

Թերեւս սոցիալական անմխիթար վիճակն ու սոցիալական անարդարությունն անթաքույց շրջում են Հայաստանում։ Մի կողմից՝ շուրջ 1 միլիոն աղքատ բնակչություն, միջին խավի գրեթե բացակայություն, բազմաթիվ անտուն մնացած մարդիկ, նկուղներում պատսպարված բազմազավակ ընտանիքներ, ծերացող բնակչություն։ Մյուս կողմից՝ իրար կողքի շարվող անճաշակ դղյակներ, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով ու խաղամոլությամբ տառապող, անմարդկային բնազդներով, մարդկային կաշին իրենց վրա քաշած արարածներ, ովքեր նույնիսկ զբաղեցնում են բարձրաստճան պաշտոններ եւ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ նպատակով են լույս աշխարհ եկել։ Այս սարսափելի ու լույսի ոչ մի նշույլ չպարունակող պատկերը, որը հիշեցնում է «Դժողքի երաժշտություն», ուրվականի պես շրջում է մեր հայրենիքի բոլոր անկյուններում։

Շատ երկրներում բնապահպանական միջոցառումների ճիշտ կազմակերպման համար եւ էկոլոգիական աղետների վերացման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Սակայն, այս պնդումը Հայաստանի համար չէ։ Մեզ մոտ անխղճորեն վերացվում են կանաչ տարածքները, վաճառվում ու անխնա շահագործվում են հանքերը, արհեստական խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծվում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։

Հայկական սփյուռքը շուրջ 9 անգամ գերազանցում է Հայաստանաբնակ հայերին։ Մեր հայրենակիցները առաջատար մասնագետներ են աշխարհի տարբեր երկրներում։ Նրանք մեզ հետ հավասար սիրում են մեր հայրենիքը ու փափագում ունենալ ազատ, հզոր ու հարուստ հայրենիք։ Սակայն, զրկված լինելով ընտրելու ու ընտրվելու իրավունքից, չեն կարողանում լիարժեք կերպով մասնակցել Հայաստանի քաղաքական, նաեւ տնտեսական կյանքին։ Նրանք վաղուց են գիտակցել շուրջ քառորդ դար Հայաստանը կեղեքող ու թալանող իշխանությունների հանցավոր բնույթը եւ պահանջում են իրենց սահմանադրական իրավունքի վերականգնում՝ հանուն Հայաստան աշխարհի փրկության եւ զարգացման։

Խնդիրները բազմաշերտ ու բազմաբնույթ են։ Դրանք առկա են մեր կյանքի բոլոր ոլորտներում անխտիր։

Մենք՝ որպես հայ ազգ, պարտավոր ենք ոտքի կանգնել, պայքար մղել այս հանցավոր համակարգի դեմ։ Մենք պարտավոր ենք մտածել մեր զավակների ապագայի մասին։ Մենք իրավունք չունենք կորցնելու մեր հազարամյակներ մեզ պահպանող չքնաղ Հայաստանը։

Ոտքի կանգնի՛ր, համայն հայ ժողովուրդ։ Ընդվզի՛ր ապօրինության, թալանի, փոքրոգության դեմ, ընդվզի՛ր թմրամոլների, խաղամոլների ու անառակների դեմ, ովքեր մեր ազգի բարձր բարոյական արժեքներն ուզում են հողին հավասարեցնել՝ բոլորին փորձելով համոզել, որ մենք՝ որպես ազգ, գոյություն ունենալու իրավունք չունենք։

Ոտքի՛ հայ ժողովուրդ։ Դու ուժեղ ու իմաստուն ես եղել դարեր շարունակ, ու մի քանի անսիրտ, անխելք ու տմարդի քեզ չեն կարող ստրկացնել։


ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիր քաղաքում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիր քաղաքում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և...

18:00

Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (Լուսանկար)

Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է...

17:46

Տեր Տարոնը հրաժարվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում քննարկել իր անձնական ու ծառայական հարցերը

Տեր Տարոնը հրաժարվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում քննարկել իր անձնական ու ծառայական...

17:36

200 միջոցառում, որոնց իրականացմանը կհատկացվի շուրջ 420 միլիարդ դրամ. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2026-ի բյուջեն. ԿԳՄՍՆ

200 միջոցառում, որոնց իրականացմանը կհատկացվի շուրջ 420 միլիարդ դրամ. Ժաննա Անդրեասյանը...

17:19

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական...

17:07

Իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ». Վարդանյան

Իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին,...

16:55

Այգեգործների փողոցի բնակչի տանը հայտնաբերվել է կանեփի բույս և դեղնականաչավուն զանգվածով 2 տոպրակ

Այգեգործների փողոցի բնակչի տանը հայտնաբերվել է կանեփի բույս և դեղնականաչավուն զանգվածով 2...

16:46

Արարատ Միրզոյանը կմասնակցի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած...

16:32

Նիկոլը խոսում է կոնֆլիկտի լուծումից՝ դավադրաբար անտեսելով, որ ավելի է խորացրել, ավելի շատ է դրսի ուժերի կողմից միջամտելի դարձրել. Զաքարյան

Նիկոլը խոսում է կոնֆլիկտի լուծումից՝ դավադրաբար անտեսելով, որ ավելի է խորացրել, ավելի շատ է դրսի...

16:13

Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ...

16:01

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

15:45

Ջրի կորուստների նվազեցումը՝ համապետական օրակարգային խնդիր․ «Երևան» ՋՕԸ-ում նոր վարչական խորհուրդ է ձևավորվել

Ջրի կորուստների նվազեցումը՝ համապետական օրակարգային խնդիր․ «Երևան» ՋՕԸ-ում նոր վարչական խորհուրդ...

15:22

Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության...

15:05

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և SARS-Cov-2-ի հարուցիչներ

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և SARS-Cov-2-ի...

14:52

Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը. կան վիրավորներ

Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը. կան...

14:33

Ձեր լուսավոր առաջնորդությամբ մեր Մայր Եկեղեցին այս տարիների ընթացքում դարձել է հոգևոր վերածնության և ազգային միասնության կենտրոն. Հայր Հովհաննեսը՝ Վեհափառ Հայրապետին

Ձեր լուսավոր առաջնորդությամբ մեր Մայր Եկեղեցին այս տարիների ընթացքում դարձել է հոգևոր...

14:06

Իմ այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում. Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Իմ այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում. Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ...

12:45

Նորք-Մարաշ վարչական շրջանում ջուր չի լինի

Նորք-Մարաշ վարչական շրջանում ջուր չի լինի

12:33

Կազմեցինք ծրագրեր, որոնք կնպաստեն Նաումբուրգի և Արմավիրի զարգացմանը. Գերմանիայում ՀՀ դեսպան

Կազմեցինք ծրագրեր, որոնք կնպաստեն Նաումբուրգի և Արմավիրի զարգացմանը. Գերմանիայում ՀՀ...

12:00

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն...

11:59

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45