ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում խոսել վիճակագրական թվերի և թերի օրենքների մասին:
Նա թանկացումների դեմ երթի ժամանակ իր ելույթում հայտարարեց, թե իրենց նպատակն ու երթի ակնկալիքներն այլ են: Նա գտնում է, որ բոլորի համար հասկանալի է, որ իշխանության բերած օրենքները հարվածի տակ են դնելու այն ընկերություններին, որոնք մաքուր աշխատում են հարկային դաշտում:
«Վարչապետն ասում էր, որ բողոքելու բան չունեք, դեռ մի բան էլ մեր մոտ լավ է, որ Վրաստանից ու Ադրբեջանից լավ ենք ապրում: Ասում էր, որ լավ ենք արել, օրենքը փոխել ենք, դեռ մի բան էլ լավություն ենք ձեզ արել, գնացեք, ապրեք: Տեսականորեն նույն էր ասում նաև երկրի նախագահը, երբ ցուցում էր տալիս, թե գնացեք, տեսեք` էդ փոփոխությունները, որ արել են, ագահությունի՞ց է, թե իրականում խնդիրներ կան»,- ասաց նա:
Սարգսյանը պնդեց՝ խորհրդարանում իրենք բացատրել են, որ քննարկվող և ընդունված մի շարք օրենքներ սխալ են ու բացասական հետևանքներ են ունենալու, որոնք շտկելը կարող է շատ դժվար լինել: Պատգամավորը շեշտեց, որ իրենք իշխանություններին բացատրել են, որ բյուջեն լցնելու հիմնական փողը ստվերում է։
«Այս երկիրը սարքել են կաշառված ամրոց. թե՛ բերողը, թե՛ իշխանությունը գոհ են այս վիճակից, որովհետև դրանով իրենք լավ են ապրում: Իրենք չեն ուզում մտել այդ դաշտ, չեն ուզում 50-60 տոկոս ստվերը հետ բերեն պետական բյուջե՝ պետության պարտքերը մարելու համար: Փոխարենը մտնում են այն ոլորտներ, որոնք մաքուր են աշխատում և ցանկության դեպքում էլ չեն կարող ստվերում աշխատել՝ խոսքս վերաբերում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որոնք դրսի հետ են աշխատում»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:
Խորհրդարանականի գնահատմամբ՝ իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է: Նա նկատեց, որ իրենց շատ են ասել, որ ընդդիմադիր խմբակցությունը միայն 9 հոգի ունի և շատ բան անել չի կարող և այսօր նպատակն է, որ ապացուցեն, որ իրենց թիկունքում ՀՀ քաղաքացին է:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02