«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, երեկ հայտարարել է, թե վերջնական համաձայնությունը կտա, կամ որ նույնն է, կասի «հա» հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո: Նա նաեւ ասել է, թե կուզեր հանդիպել Արցախի ղեկավարությանը եւս: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանից փորձեց պարզել, թե որքանո՞վ է Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընկալելի Արցախի համար:
«Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի»,- ասել է նա: Իսկ ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջեւ. հետաքրքրվեցինք Արցախի ԱԺ փոխխոսնակից: Նրա խոսքերով` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջինը Արցախի միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելու խնդիրն են բարձրացնելու: «Այսօր այդ հարցն է առօրեական, եւ կքննարկվի այդ հարցը ավելի ակտիվացնելու տեսանկյունից եւ Արմեն Սարգսյանի փորձը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից»,- նշել է Արցախի խորհրդարանի փոխխոսնակը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01