ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքները հակասահմանադրական է ճանաչել ոչ թե նրա համար, որ դրանք վատն են, այլ որ սխալ են կիրառվել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով իր դոկտորական ատենախոսության պաշտպանության մասին:
Գևորգ Կոստանյանի ատենախոսության թեման էր «Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական և կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքներ»:
Կոստանյանը շեշտեց, թե այս հարցով Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ գիտական հետազոտություն և ուսումնասիրությունը պայմանավորված էր այն անհարժեշտությամբ, որ ինքը 14 տարի, ըստ էության, ՀՀ-ի փաստաբանն է եղել ՄԻԵԴ-ում և ոլորտում գիտական խորությամբ ուսումնասիրության կարիք է տեսել:
«Այս աշխատության նպատակն այն էր, որ ստեղծենք այնպիսի մի բազա, որը իրավակիրառների համար ավելի հեշտ կդարձնի հստակ հասկանալ՝ որն է իրենց միջամտության աստիճանը տվյալ իրավունքի իրականացման համար: Սա կարող է դառնալ քննիչների, դատավորների, ոստիկանների, դատախազների սեղանի գիրքը: Ես ամփոփել եմ Եվրոպական դատարանի պրակտիկան, Հայաստանի նկատմամբ կայացած եվրոպական դատական ակտերը, համադրել եմ դրանք, գտել որոշակի օրինաչափություններ, որոնք իրավակիրառը պետք է օգտագործի: Բայց սեղանի գիրք լինելը դեռևս բավարար չէ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գործերը նվազեցնելու համար: Այդ արդյունքին հասնելու համար, այն պետք է կարդալ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորը նշեց, որ եթե գործնականում այս նորմերը չեն կիրառվում, իրենք ստիպված են օրենք փոխել, հակառակ դեպքում` կշատանան Եվրոպական դատարանի վճիռները ընդդեմ Հայաստանի:
Խոսելով այն տեսակետների մասին, որ ատենախոսության մեջ անդրադարձ կա միայն երկու իրավունքի, Գ. Կոստանյանն ասաց, որ ինքն անդրադառնալու է այլ իրավունքների ևս, պարզապես տվյալ պարագայում ծավալը թույլ չի տվել անդրադառնալ բոլորին: Միայն այս երկու իրավունքների շուրջ հեղինակն 9 տարի ուսումնասիրություն է կատարել:
«Ես հատկապես ուշադրություն եմ դարձնելու հանրահավաքների իրավունքների ազատության միջամտությանն ու դրանց սահմաններին: Խոսքը հանրահավաքներ, ցույցեր իրականացնելու իրավունքի միջամտության սահմաններին, ցույցերը, հանրահավաքները ցրելու մեթոդներին ու միջոցներին է վերաբերում»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03