1in.am-ը գրում է. Դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրումը որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու ոչ այնքան համակարգը թարմացնելու հույսեր է ծնել, որքան վերակենդանացրել է կենցաղային մակարդակի մի զրույց, ավելի ճիշտ` «լեգենդ», որը վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնից նրա հրաժարականին, որն իբրև թե հետևանք է եղել Սարգսյանի` Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խիստ հակադրության: Որոշ «իրազեկվածներ» անգամ մանրամասներ են պատմում, թե ինչպես է Սպարապետը «ծեծել» Արմեն Սարգսյանին: Կասկածից վեր է, որ այս ասեկոսեները միտումնավոր են տարածվում` «մի գնդակով երկու նապաստակ խփելու» նպատակով: Վազգեն Սարգսյանի եղբայրները կտրականապես հերքում են, թե իրենց ավագ եղբայրը որևէ խնդիր է ունեցել Արմեն Սարգսյանի հետ` մատնանշելով նրանց նույնիսկ ջերմ հարաբերությունները: Չնայած այս պարզաբանումներին` սուտը ձնագնդու պես մեծանում է, որովհետև, ըստ ամենայնի, ոմանք նպատակային կերպով փորձում են պետության ձախորդ ընթացքը բարդել Վազգեն Սարգսյանի վրա, ով փաստորեն «մեղավոր» է դառնում, որ Արմեն Սարգսյանի նման «առաքյալին» թույլ չի տրվել Հայաստանը «փրկել» դեռ 22 տարի առաջ:
Առնվազն բարոյական չէ, որ բոլոր ասպարեզներում ձախողված իշխանությունը խրախուսում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքական վերադարձը Հայաստան տեղի ունենա Վազգեն Սարգսյանին վարկաբեկելու ճանապարհով: Սա խոսում է իշխանության քաղաքական, բարոյական սնանկության մասին, մյուս կողմից` ակնհայտորեն հող է նախապատրաստվում, որ, ըստ անհրաժեշտության, պետական մակարդակով «բոբո» հայտարարվի Երկրապահի վերնախավը: Թե ինչու, մնում է ենթադրել:
Ինչու է լռում 22 տարի առաջ «ծեծված» Արմեն Սարգսյանն, այնքան էլ պարզ չէ, որովհետև առաջինը նա պետք է շահագրգռված լիներ, որ իր քաղաքական վերադարձը չստվերվի իրականության հետ աղերս չունեցող տհաճ պատմությամբ: Հայաստանի նախագահի պաշտոնին չի կարող հավակնել մեկը, որի «արժանիքներից» մեկը համարվում է Ազգային հերոսի կողմից «ծեծվելը», եթե, իհարկե, Հայաստանում չի հաստատվել օտարի օկուպացիոն ռեժիմ:
Մյուս կողմից` «ծեծված», «հալածված» Արմեն Սարգսյանի կերպարի տակ պատկերվում է կամազուրկ մի գործիչ, որի պաշտոնավարումը ավելի է արժեզրկելու նախագահի պաշտոնն, որն առանց այդ էլ կորցրել է իր իրավա-քաղաքական կարգավիճակը սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Ոմանց պետք է, որ Արմեն Սարգսյանն իշխանության մեջ ի սկզբանե լինի «անգլիական թագուհի»` գեղեցիկ ժպիտ, որի միակ ֆունկցիան համակարգի այլանդակությունը քողարկելն է: Արմեն Սարգսյանը պարտավոր է մեկ անգամ և վերջնականապես վերջակետ դնել այս կեղծիքին, անդուր հորինվածքին` հանուն պետության վարկի, սեփական հեղինակության, Վազգեն Սարգսյանի հիշատակի:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02