Ավտոմեքենայի ղեկի տեղափոխման հարցն ինչի համար է, եթե ազատորեն թույլատրվում է աջ ղեկ մեքենա ունեցողներն իրենց ավտոմեքենաները շահագործեն, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի՝ ղեկի տեղափոխումը վստահվելու է միայն լիցենզավորված ընկերություններին:
«Խնդիր դրված չէ, որ աջ ղեկային համակարգը փոխեն, եթե մարդկանց մոտ նման ցանկություն լինի դա միայն արվելու է Ոստիկանության համապատասխան թույլտվությամբ, հետևաբար այդ հարցը ուղղեք Ոստիկանությանը»,-ասաց Առաքելյանը:
Ճանապարհային ոստիկանությունն է լիցենզիա տրամադրելո՞ւ այն ընկերություններին, որոնք իրականացնելու են վերասարքավորումը: Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի ընկերությունը։ Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են.
«Ճանապարհային ոստիկանության կողմից վերասարքավորում իրականացնող ընկերություններին լիցենզիայի տրամադրման գործընթաց օրենսդրությամբ նախատեսված չէ»:
Մյուս հարցադրմանն ի պատասխան, թե աջ ղեկով ավտոմեքենաների տեղափոխումը ձախի կատարվելու է Ոստիկանության համապատասխան թույլտվությամբ, ի՞նչ ընթացակարգ է սա նախատեսում, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի վարորդը, ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին տրված պատասխանում ասվում է.
«Տրանսպորտային միջոցների վերասարքավորման (համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վերասարքավորում է համարվում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխությունը) թույլտվության տրամադրումը կարգավորվում է ՀՀ կառավարության 2011թ.-ի ապրիլի 28-ի N 489-Ն որոշմամբ, որի համաձայն տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու համար oրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարվող վերասարքավորման մասին: Դիմումն ստանալու oրվանից տաս օրվա ժամկետում (պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք ներկայացնելու դեպքում) Ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին որոշում»:
Եթե ՃՈ-ի կողմից օրենսդրորեն վերապահված չէ աջ ղեկային մեքենաների վերասարքավորման համար լիցենզիայի տրամադրումն ընկերություններին, ապա ո՞ւմ է վերապահվելու այս գործընթացը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանն ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը նշել է.
«Աջակողմյան ղեկային կառավարմամբ ավտոմեքենաների վերասարքավորումը ձախակողմյանի ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա գործունեություն չէ: Վերասարքավորում իրականացնող կազմակերպությունների ընտրություն ու չափորոշիչներ նախատեսված չեն»:
Նշենք, որ մի շարք աջ ղեկանիվով մեքենաների վարորդներ ավելի վաղ Tert.am-ին մտավախություն էին հայտնել, որ եթե գործարանը այդ մեքենայի համար ձախ ղեկ չի նախատեսել, այդ լիցենզավորված ընկերությունն ինչ է տեղադրելու և ինչ իրավունքով է հանրահայտ մակնիշի ավտոմեքենաների վերասարքավորում իրականացնելու՝ առաջ քաշելով նաև անվտանգության խնդիրը:
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01