«Ադրբեջանի պես պետությանը զենք մատակարարել չի կարելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնությունը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Դ. Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է. «Այդ զենքը, որը վաճառվում է Ադրբեջանին, մի օր օգտագործվելու է այն երկրների դեմ, որոնք նույնիսկ նրան զենք են մատակարարում՝ նույն Ռուսաստանի:
Մի մոռացեք, որ Մերձավոր Արևելքում, օրինակ, Սիրիայում, Իրաքում, «Իսլամական պետության» գրոհայինների շարքում մոտ 1000 ադրբեջանցի գրոհայիններ են ընդգրկված և բարձր դիրքեր ունեն, ամենամեծ դաժանությունները կատարել են իրենք, որի մասին փաստում են սիրիական աղբյուրները: Այդ գրոհայինները նաև պայքարել են ՌԴ-ի դեմ, այդ գրոհայինների մեծ մասն ադրբեջանական բանակի զինծառայողներ են: Դրա համար կարծում ենք՝ Ադրբեջանի պես պետությանը չպետք է զենք մատակարարել, իսկ եթե դա կատարվում է, անպայման պետք է հավասարակշռվածությունը պահպանվի:
Այս տեսանկյունից՝ նաև հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռվածությունը պահպանվի»: Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ այդ հավասարակշռվածությունը հիմա պահպանվո՞ւմ է, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Եթե հավասարակշռվածությունը չպահպանվեր, եթե դա լիներ հօգուտ Ադրբեջանի, չկասկածեք, որ մի վայրկյանից նա պատերազմ կսկսեր, նույնիսկ, եթե դա իրականությունից կտրված նրանց պատկերացումը լիներ:
Ապրիլ ամսին այդպես եղավ, նրանք պատկերացրեցին, թե կարող են հարձակվել և բլից-կրիգով ոչնչացնել արցախյան և հայոց պետականությունները: Եթե մի փոքր նրանք զգում են, որ կարող են ինչ-որ բան անել, գնում են դրան»։ Մեր ճշտող հարցին՝ հայկական կողմը չպե՞տք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, որ իր ռազմավարական գործընկերը զենք չմատակարարի Ադրբեջանին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.
«Դե, այս է, էլի, հայտարարում ենք, ասում ենք, որ ճիշտ չէ, որ մատակարարում եք, և, առհասարակ, հավասարակշռվածությունը պետք է պահպանվի, ու այդ զենքը մի օր օգտագործվելու է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ուկրաինայի դեմ, որոնք Ադրբեջանին զենք են տալիս»:
Դ. Բաբայանի խոսքով՝ հայկական կողմը միայն հայտարարությունների մակարդակով չէ, որ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ. «Աշխատանք է տարվում, և պարտադիր չէ՝ հիստերիկ պահվածք որդեգրվի: Նրանք, ովքեր բղավում են, նրանց մեծ մասն ազգի մասին չեն մտածում, պարզապես բղավում են: Ի՞նչ է, բղավելո՞վ է հայրենասիրությունը որոշվում, եթե այդպես լիներ, այդ բղավողների մեծ մասը կտաներ պետությունը կործանման, եթե կարողանար ինչ-որ ձևով ազդել երկրի քաղաքականության վրա»:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02