Պառլամենտական Հայաստանի նախագահի համար, բացի Սահմանադրության պահանջներից, ուզում ենք տեսնել նաև մարդկային բարձր որակներ, և շատ բնական է, որ ինքը սկսում է քաղաքական դաշտի հետ հանդիպումներից, նա ուզում է ճշտել՝ արդյոք կկարողանա՞ առաջարկվող այդ պատվավոր բեռը ստանձնել: Այս մասին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի պատասխանին՝ ՀՀԿ-ի կողմից ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու լինելու մասին:
Նշենք, որ Նախագահն Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։ Արմեն Սարգսյանը որոշ ժամանակ է խնդրել վերջնական որոշում ընդունելու համար։
«Ինչու այդ առաջարկությունից հետո Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց, որպեսզի ինքը հանդիպումների լայն շրջանակ ձևավորի և քննարկի, որից հետո տա իր պատասխանը: Դա շատ բնական և քաղաքակիրթ տարբերակ է: Որպես գիտնական, ֆիզիկոս, կյանք ապրած և կյանք տեսած մարդ, բնական է, որ ինքը պետք է գնար այդ ճանապարհով: Մենք ուզում ենք, որ ապագա նախագահի հանդեպ և՛ հանրության, և՛ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների և նույնիսկ, ինչու չէ, արտախորհրդարանական ուժերի կողմից շատ դրական ընկալում լինի»,-ասել է ՀՀԿ պատգամավորը:
Ըստ նրա՝ այն պահանջները, որ Սահմանադրությունն է պահանջում, և այն, ինչ Սերժ Սարգսյանն իր տեսլականի մեջ նկարագրել է, բավականին բարձր պահանջներ են:
Արմեն Սարգսյանը, բացի այն, ինչ հնարավորություն տալիս է Սահմանադրությունը, նաև իր մարդկային գործոնի շնորհիվ շատ համախմբող, կոնսոլիդացնող գործառույթ պետք է իրականացնի: «Քաղաքական չեզոքություն ասելով՝ մենք նկատի ունենք կուսակցական-քաղաքական չեզոքությունը, որովհետև, եթե ինքը դեսպան է՝ քաղաքական միջավայրի պատասխանատու է, այդ միջավայրում քաղաքական գործիչ է: Զուտ ներքաղաքական առումով, կուսակցական պատկանելության առումով, այո, նա չեզոք է, ապաքաղաքական, ապակուսակցական»:
Իսկ, թե ինչու է այդ հանգամանքը կարևոր, Սամվել Նիկոյանն ասել է, որ Արմեն Սարգսյանը համագործակցել է Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանավորների, բոլոր կառավարիչների և ընդդիմադիրների հետ: «Համաձայնեք, որ չկա մեկը, որ այսօր Հայաստանում պարոն Սարգսյանի նկատմամբ ունենա այսպես բացահայտ քաղաքական թշնամանք կամ  հակակրանք, չունի մրցակիցներ, բացասական ընկալում հանրության և
քաղաքական դաշտի կողմից: Պատճառն այն է, որ ինքը կարողանում է բոլորի հետ աշխատել»:
Այն դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնում 4 ամիս աշխատելու ընթացքում ՝ Արմեն Սարգսյանը հակասություններ, այնուամենայնիվ, ունեցավ, և դրանք անխուսափելի են իշխանական և ոչ իշխանական կառույցների հետ հարաբերություններում, ՀՀԿ պատգամավորն պտասխանել է. «Մենք չենք տիրապետում ինֆորմացիային, թե ինչ է եղել այն ժամանակ, բայց կա քաղաքակրթական վեճ, ընկալումների վեճ: Կարծում եմ՝ մեր պետությունը քաղաքակրթական առումով այս ամբողջ ժամանակահատվածում առաջընթաց է ունեցել, հետևաբար, մեր իշխանությունն արդեն այնպիսին չէ, ինչպիսին այն ժամանակ էր: Կարծում եմ՝ այժմ նման վեճ չի լինի, ընդհակառակը՝ երբ Արմեն Սարգսյանին հրավիրում ենք, նկատի ունենք քաղաքակրթական հենց այն մակարդակը, որին նա տիրապետում է, որը կուզեինք տեսել ՀՀ-ում»:
ՀՀԿ պատգամավորի ձևակերպմամբ՝ եթե եղել են ժամանակներ, երբ այն, ինչին տիրապետել է Արմեն Սարգսյանը, չի ընկալվել ինչ-որ մարդկանց կամ խմբի կողմից, ենթադրաբար, այդ հատկությունները ՀՀ-ում արդեն պահանջված են:   
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45