Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու հայտարարել, որ «թուրք ժողովուրդն այդ տարիներին ավելի շատ կորուստներ է ունեցել, քան հայերը», փոխանցում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են՝ կոչելով դա «Հայոց ցեղասպանություն», - ասել է Էրդողանը:
Հայոց ցեղասպանության թեմային Էրդողանն անդրադարձել է Ալժիրի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո՝ մեղադրելով եվրոպացիներին այնտեղ տեղի ունեցած կոտորածների համար և հիշեցնելով, որ Հյուսիսային Աֆրիկայի այդ տարածքները նույնպես ժամանակին կցված են եղել Օսմանյան կայսրությանը:
Էրդողանը նաև նշել է, որ թուրք ժողովուրդը ժամանակին «իր զավակներին է կորցրել նաև Բալկաններում, Կովկասում», և նրանց սիրտը շարունակում է «սեղմվել» այդ ամենի համար:
«Սա ես ասում եմ նրանց, ովքեր խոսում են ցեղասպանության մասին», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի ԳՇ-ի արխիվներում միայն առկա է Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են բացել դրանք, սակայն հայկական կողմն «անպատասխան է թողնում երկկողմանի կերպով արխիվները բացելու առաջարկները»:
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45