Սուր փսիխոզ և պարանոիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ 38-ամյա Հենրի Տ–ն տասնհինգ ամիս որպես հոգեբույժ է աշխատել Հանովերի հոգեբուժական հիվանդանոցում։ Կլինիկայում աշխատանքը նա ստացել է կեղծված փաստաթղթերի օգնությամբ։
Պարզվում է, Հենրին, դեռևս 2006 թվականին կեղծել է բուժակի դիպլոմը և որպես բուժեղբայր հինգ տարի աշխատել է կլինիկայում։ Երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, նրան ազատել են աշխատանքից։ Դատական գործընթացը վեց տարի ձգվել է, քանի որ տղամարդու մոտ հոգեկան շեղումներ են նկատել և նրան ուղարկել են բուժման։ Բայց Հենրին կլինիկա է եկել ոչ թե որպես հիվանդ, այլ որպես բժիշկ։
2016 թվականին տղամարդը Հանովերի հիվանդանոցում աշխատանքի է ընդունվել որպես բժշկի օգնական՝ 4300 եվրո աշխատավարձով՝ կեղծ դիպլոմի օգնությամբ։ Այն որ Հենրին առողջ չէ, ոչ ոք չի նկատել, մինչև որ 2017-ի հունիսին աշխատակիցների տարեկան բուժզննում է իրականացվել։
Կլինիկայի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ աշխատանքի տասնհինգ ամիսների ընթացքում Հենրին ինքնուրույն բուժում չի իրականացրել, այլ միայն կատարել է բժիշկների նշանակումները։ «Մենք չէինք կարող իմանալ, որ նրա փաստաթղթերը կեղծ են։ Նա մեզ ուկրաինական համալսարաններից մեկի դիպլոմ է ներկայացրել։ Այն հաստատված է գերմանական նոտարի կողմից։ Դրան կից գերմանական հաստատությունների տարբեր սերտիֆիկատներ է ներկայացրել»–պատմել է կլինիկայի գլխավոր բժիշկը։
Ներկայումս, դեպքի կապակցությամբ, Հանովերի դատախազությունը քրեական գործ է հարուցել։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03