Պարտադիր սպանդանոցային մորթը շահեկան պայմաններ կստեղծի գյուղացիների համար, ովքեր իրենց կենդանու միսը վաճառում են միջնորդների միջոցով: Այս նորմը ողջ հանրապետությունում կգործի 2018-ի հուլիսի 1-ից, ինչը ենթադրում է, որ մսի իրացումն ու գնումը պետք է կատարվի միայն սպանդանոցային մորթի պայմաններում: Նախատեսվում է հուլիսին Հայաստանում ունենալ 40-70 սպանդանոց:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:«Պարտադիր սպանդանոցային մորթը հնարավորություն է տալիս, որ կենդանիների մորթը չիրականացվի որտեղ պատահի և ավելի վերահսկելի է դարձնում այդ գործընթացը` բացառելով, որ վարակված կամ հիվանդ կենդանու մսեղիքը հայտնվի իրացման ցանցում։ Այն ավելի մաքուր ու քաղաքակիրթ պայման է, որով գնում է ամբողջ աշխարհը, մենք չենք կարող բացառություն լինել»,-ասաց ՍԱՊԾ պետը:
Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի արդյունքում արդեն առկա է 18 սպանդանոց, որոնք վերագործարկման փուլում են, ևս 2-ը նոր են շահագործման հանձնվել, 21-ն էլ կառուցվում են: «Հաշվի առնելով, որ այս նորմը պարտադրող օրենքն ընդունվեց, մի շարք մարդիկ ցանկություն են հայտնել սեփական ներդրմամբ ստեղծել սպանդանոցներ, մոտ 30-40 նման ցանկություն հայտնող կա։ Հանրապետությունում ունենալու ենք ցանց, որը մեզ հնարավորություն է տալու իրականացնել այս փոփոխությունը։ Կարևոր եմ համարում հանգամանքը, որ դրանք իրենց ծավալով փոքր սպանդանոցներ են, որոնց միջին արժեքը 20, 25, երբեմն 30 միլիոն դրամ է, բայց եկամտաբերությունը բարձր է` համադրած մորթի միջին գների հետ»,-հավելեց պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` այդ սպանդանոցներից 5-ը «հալալ մորթ» են իրականացնում, որոնց արտադրանքն արտահանվում է Իրան, առաջիկայում նախատեսվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:
Իշխան Կարապետյանը նկատեց նաև, որ սպանդանոցային մորթի ոլորտը գերմրցակցային կդառնա, ինչն էլ կնպաստի տնտեսավարողների կողմից մորթի գների իջեցմանը: «70 սպանդանոցի դեպքում յուրաքանչյուր մարզում հնարավոր կլինի ունենալ 5-6 սպանդանոց, որոնցից յուրաքանչյուրի սեփականատերը ձգտելու է իր մոտ մորթը կազմակերպել, և գինն իջեցնելու է: Մի այլ կարևոր հանգամանք էլ կա. միսը, որը սպանդանոցից դուրս է գալու, իրացման ցանցում այլևս փորձաքննության չի ենթարկվի, այսինքն` տնտեսավարողը կխնայի փորձաքննության վրա ծախսվելիք գումարը, որը կներառվի մորթի արժեքի մեջ»,-հավելեց ՍԱՊԾ պետը:
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45