ՀՀ սփյուռքի նախարարությունը «Արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարական» ծրագիր է ներկայացրել:
Ըստ նախարարության ՝ռազմավարության նպատակն է արևմտահայերենի պահպանման, անաղարտության, զարգացման, կանոնարկման, ուսումնասիրության, ուսուցման ապահովման և կիրարկման հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը Սփյուռքում և Հայաստանում:
Նախագծում ասվում է, որ զանազան գործընթացների ու գործոնների ազդեցությամբ արևմտահայերենը աստիճանաբար սկսել է նահանջել սփյուռքի հայկական շատ համայնքներում ու կյանքի բոլոր ոլորտներում, և 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այն դասվել է «վտանգված լեզուների» շարքին:
«Այսօր աշխարհի տարբեր երկրներում բնակվող ավելի քան 7 մլն հայերից արևմտահայերեն է խոսում ընդամենը 2 մլն մարդ, դասական սփյուռքի երկրներում գործում են մոտ 320 հայ ազգային վարժարաններ և մեկօրյա դպրոցներ, որոնցում սովորում է շուրջ 150.000 աշակերտ: Փակվել կամ փակման սպառնալիքի տակ են արևմտահայերենով կրթություն իրականացնող բազմաթիվ դպրոցներ:
Լեզվի լրագրողական կիրառությունը նույնպես անկում է ապրում` սփյուռքահայ համայնքներում փակվում են լրատվամիջոցներ՝ կայուն ընթերցողների քանակի նվազման պատճառով»,- ասվում է նախագծում:
Ռազմավարության իրականացման ընթացքում Նախարարությունը նշում է, որ ռիսկեր կարող են համարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կրճատումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, հայկական կառույցների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման դադարեցումը և այլն:
«Արևմտահայերենի պահպանման, զարգացման ու կանոնարկման խնդիրն այսօր լեզվապահպանության, թերևս, ամենասուր խնդիրն է և պահանջում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, կրթական ու գիտական հաստատությունների և Սփյուռքի համահայկական, լեզվագիտական, հայագիտական, կրթական կառույցների համատեղ, նպատակասլաց գործունեություն»,-ասվում է նախագծում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01